Microsoft-ը հետաձգեց Windows 10-ի 1709 տարբերակի թարմացումը

Microsoft-ը հետաձգեց Windows 10-ի 1709 տարբերակի թարմացումը

Microsoft-ը հայտարարել է, որ վեց ամսով երկարաձգում է Windows 10-ի թարմացումը։ Խոսքը 1709 տարբերակի մասին է։ Ակցիան կտարածվի նաև օպերացիոն համակարգի կրթական սեգմենտի վրա (Windows 10 Enterprise, Education և IoT Enterprise)։ Պատճառը համաշխարհաին պանդեմիան է ու դրան հետևած համատարած կարանտինը, որի պատճառով հեռավար աշխատողների թիվը մի քանի անգամ ավելացել է։ Այժմ Windows 10 -ի 1709 տարբերակի անվտանգության թարմացումները կլինեն 2020 թվականի հոկտեմբերի 13-ից սկսած։ Նախկինում օպերացիոն համակարգի օգտագործման ժամկետը սահմանաված էր 2020 թվականի ապրիլի 14-ը(խոսքը կորպորատիվ բաժանորդների ու կրթական հաստատությունների մասին է)։

Microsoft-ի ներկայացուցիչը պաշտոնական բլոգում գրել էր ․ «Հիմա աշխարհում խնդիրներն այնքան շատ են, որ դրանք վերաբերում են ոչ միայն մեր բաժանորդների ընտանիքներին, այլև մեր կոլեգաների ընտանիքներին։ Մեզնից շատերն աշխատում են հեռավար՝ տնից, ու նւոյնիսկ այս իրավիճակում են, փորձում ենք օգտակար լինել հասարակության համար։ Մենք ուշի ուշով հետևում են համաշխարհային առողջապահության նորություններին ու հասկանում ենք, թե ինչ ազդեցություն այն կարող է ունենալ բոլորի վրա, մեր սիրելի հաճախորդների վրա։ Որպեսզի թեթևացնենք հեռավար աշխատելու խնդիրներից գոնե մեկը, լսելով Ձեր բազմաթիվ առաջարկությունները, մենք որոշեցինք երակարաձգել Windows 10-ի 1709 տարբերակի սպասարկումը»։

Windows օպերացիոն համակարգի «կյանքի տևողության» տվյալներին կարող եք հետևել՝ անցլեով հետևյալ հղումով։

Թեգեր: Microsoft, update, Windows