Tesla-ն պատրաստակամություն է հայտնել արհեստական շնչառության սարքեր արտադրել

Tesla-ն պատրաստակամություն է հայտնել արհեստական շնչառության սարքեր արտադրել

Դրանք այնքան էլ բարդ կառուցվածք չունեն, ինչպես Ց ավտոմեքենաները կամ SpaceX տիեզերանավերը։

Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկն իր թվիթերյան էջում գրել էր, որ ընկերությունը պատրաստ է թոքերի արհեստական շնչառության սարքեր արտադրել, եթե դրա անհրաժեշտությունը կլինի։

Հետաքրքրականն այն է, որ մարտի սկզբին Իլոն Մասկին շատերը քննադատում էին պանդեմիային լուրջ չվերաբերվելու համար։ Այդ ժամանակ նա հայտարարել էր, որ այս ամենը մի մեծ հիմարություն է, որն ավելի շատ վնաս կբերի, քան հենց ինքը՝ վիրուսը։

Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը դիմել էր բոլոր պետություններին, որպեսզի նրանք ավելի շատ բժշկական պարագաներ արտադրեն։ Այդ ժամանակ Մասկը հայտարարեց, որ պատրաստ է օգնել․

«Tesla-ի ավտոմեքենաները շատ ավելի բարդ օդափոխման համակարգերով են հագեցած։ SpaceX-ը տիեզերանավեր է պատրաստում, որոնցում առկա են կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Թոքերի արհեստական շնչառության սարքերն այդքան էլ բարդ չէ պատրաստելը, բայց մենք չենք կարող միանգամից սկսել դրա արտադրությունը»,- գրել էր Իլոն Մասկը։

Նա ցանկացել էր ավելի կոնկրետ իմանալ՝ որտե՞ղ կա նման սարքավորումների դեֆիցիտ։ Սա առաջացրել էր ԶԼՄ-ների, առողջապահական կազմակերպությունների ու օրինապահների բուռն արձագանքը։ Մյուս խոշոր ավտոարտադրողներ General Motors-ն ու Ford-ը նույնպես իրենց պատրաստակամությունն են հայտնել նման սարքավորումներ պատրաստելու համար։

Թեգեր: ilon musck, SpaceX, Tesla