Չինաստանում ստեղծված դիմաճանաչման նոր համակարգը ճանաչում է դեմքերը նաև դիմակով

Չինաստանում ստեղծված դիմաճանաչման նոր համակարգը ճանաչում է դեմքերը նաև դիմակով

Hanwang ընկերության ստեղծած ալգորիթմն ունակ է 95 տոկոս ճշգրտությամբ ճանաչել դեմքերը, եթե նույնիսկ դրանք բժշկական դիմակներով են։ Ծրագիրն արդեն  փորձում են ներդնել Հուբեյ նահանգի հիվանդանոցներում։

Չնայած շատերն ասում են, որ բժշկական դիմակները վիրուսից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցները չեն, շատերը շարունակում են դրանք կրել ամբողջ օրվա ընթացքում։ Չինաստանում, որտեղ էլ սկսվել է պանդեմիան, դա խանգարում էր դիմաճանաչման համակարգերի աշխատանքներին։ Այդ երկում դիմաճանաչման համակարգերն ամենալայն կիրառությունն ունեն։ Քանի որ ստեղծված իրավիճակում հնարավոր չէ արգելել դիմակ կրել, ծարգրավորողները փորձում են կատարելագործել դիմաճանաչման համակարգերի ալգորիթմերը։ Ու ստացվեց։ Hanwang ընկերության ծրագրավորողները կարողացան ստեղծել այնպիսի համակարգ, որն 95 տոկոս ճշգրտությամբ ճանաչում է դիմակավորվածներին։ Այս մասին Financial Times -ին պատմել է ընկերության ղեկավար Լեյ Հուանը։

Ընկերությունն արդեն վաղուց զբաղվում է դիմաճանաչման համակարգերով ու հասել է գրեթե կատարելության։ Նրանց ստեղծած համակարգը առանց դիմակների մարդկանց ճանաչում էր 99,5 տոկոս ճշգրտությամբ։ Ու դա միայն լաբորատոր փորձարկումների արդյունքում։ Ընկերության ղեկավարության խոսքով դաշտային պայմաններում այս արդյունքը կարող է ավելանալ։

Ինչ վերաբերում է ընկերության նոր աշխատանքին, ապա այն հիմնված է նախկին ալգորիթմների վրա։ Ալգորիթմները կատարելագործվել են այնպես, որ փորձում են հասկանալ, թե ինչ տեսք ունենար մարդու դեմքը, եթե նրա վրա դիմակ հագցնեն։

Տեսախցիկից ստացած տվյալները ալգորիթմը ոչ միայն համեմատում է իրական մարդկանց կերպարների հետ, այլ հատուկ համակարգից գեներացրած վիրտուալ դեմքերի ու դիմակների հետ։  Այդքանով հանդերձ դիմաճանաչման ամբողջ գործընթացը մեկ վայրկյանից էլ պակաս է տևում։

Մոտ օրերս համակարգը կներդիվի Հուբեյ նահանգի բժշկական կենտրոններում։ Հենց այդ նահանգում է գտնվում Ուհան քաղաքը, որտեղից էլ սկսվել է պանդեմիան։ Ընկերության գլխավոր գնորդն ամենայն հավանականությամբ կդառնա Հասարակական անվտանգության նախարարությունը, որն առանց այն էլ լայնորեն կիրառում է դիմաճանաչման տարատեսակ համակարգեր։ ՆՈր համակարգերը կտրամադրեն նաև ոստիկաններին։ 

Թեգեր: China, Face ID