Xbox Live ծառայությունն աջատվել է շաբաթվա մեջ երկրորդ անգամ

Microsoft-ի Xbox Live ծառայությունը նորից շարքից դուրս է եկել։ Սա արդեն երկրորդ դեպքն է անցնող շաբաթվա ընթացքում։ Սկզբում խնդիրներն առաջանում էին երեկոյան ժամը 7-ից հետո, երբ Down Detector-ը ցույց էր տալիս, որ կապի լուրջ խնդիրներ կան։ Խնդիրն առաջացել էր միաժամանակ մեծ քանակությամբ օգտատերերի մուտք գործելուց հետո։ Ավելի ուշ Microsoft-ն այդ ամենը հաստատեց Twitter-ում, որ նրանց մոտ առաջնություններ անցկացնելու պատճառով լուրջ խնդիրներ են առաջացել։

Արդեն կիրակի Xbox Live -ը պարբերաբար անջատվում էր ու դա տևեց ավելի քան 2 ժամ։ Սա արդեն ավելի լուրջ էր։ Օգտատերերն արդեն հայտնում էին, որ խնդիրներ են ունենում Xbox One-ից մուտք գործելու ընթացքում։ Ներկա պահին Microsoft Xbox Live Status-ի էջում ասվում է, որ հարթակի հետ դեռ խնդիրներ կան։

Կիրակի ժամը 22,45-ին Microsoft-ը հայտարարեց, որ լուծել է բոլոր խնդիրները, որոնք կապված էին Party Chat-ի հետ։ Բայց խմբերի որոնման մասին ոչ մի խոսք։

Ցավոք սա ամենահաջող ժամանակը չէր Microsoft-ի համար, որպեսզի հենց այս հարթակի հետ խնդիրներ առաջանային, քանի որ պանդեմիան ու տանը մնալու կոչերը մի քանի մեծացրել էին այս խաղային պլատֆորմի պահանջարկը։