YouTube-ը նույնպես նվազեցնում է վիդեոհոլովակների որակը, որպեսզի Եվրոպայում խուսափեն ինտերնետի լուրջ տատանումներից։

YouTube-ը նույնպես նվազեցնում է վիդեոհոլովակների որակը, որպեսզի Եվրոպայում խուսափեն ինտերնետի լուրջ տատանումներից։

YouTube վիդեոհարթակը, հետևելով Netflix սթրիմինգային ծառայության օրինակին, եվրոպացի օգտատերերի համար կիջեցնի վիդեոհոլովակների որակը, որպեսզի թեթևացնի ինտերնետի ծանրաբեռնվածությունը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը, հղում անելով Alphabet հոլդինգի հայտարարությանը, որին էլ պատկանում է վիդեոհոսթինգի ծառայությունը։ Արշավին միացել է նաև Amazon Prime սթրիմինգային ծառայությունը։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի Եվրամիությունում կարողանանք ամբողջ տրաֆիկը տեղափոխել ավելի ստանդարտ որակի վրա, որպեսզի ծանրաբեռնվածություն չլինի»,- ասվում է հայտարարության մեջ։ Ենթադրվոմ է, որ ցածր որակով հոլովակների թողարկումը կշարունակվի մոտավորապես 30 օր։

Նման որոշում կայացվեց եվրակոմիսար Թյերրի Բրետոնի, Սունդար Պիչայի(Alphabet և Google ընկերությունների ղեկավար)  ու Սյուզան Վոյժիցկիի (YouTube ընկերության ղեկավար) զրույցից հետո։ Ավելի վաղ Բրետոնը նույն խնդրանքով դիմել էր Netflix սթրիմինգային ծառայությանը, որպեսզի վերջինս նվազեցնի ինտերնետ-տրաֆիկի որակը։

Նման խնդրանքների պատճառը եվրոպական մի քանի ինտերնետ պրովայդերների ահազանգերն են, որոնք հայտնում են տրաֆիկի լուրջ տատանումների մասին։ Դրան զուգահեռ YouTube-ում հայտարարում են, որ տրաֆիկի ընդամենը մի քանի պիկ են նկատել։

Թեգեր: netflix, Youtube