Մնա՛ տանը, խաղա՛ նոր Half-Life: Alyx

Մնա՛ տանը, խաղա՛ նոր Half-Life: Alyx

Երեկ տեղի ունեցավ Half-Life խաղային շարքի նոր խաղի ռելիզը, որը կոչվում է Half-Life: Alyx։

Չնայած այն հանգամանքին, որ այս խաղը բնավ Half-Life-ի երրորդ մասը չէ, երկրպագուները սրան երկար են սպասել։ Valve-ը հավաստիացնում է, որ Half-Life: Alyx-ը ինքնուրույն ու ամբողջական խաղ է, որը տեղի է ունենալու արդեն շատերի կողմից սիրելի տիեզերքում։ Հայտնի է, որ գլխավոր հերոսը լինելու է Գորդոն Ֆրիմենը, իսկ նրա ուղեկիցը կլինի նախկին գիտնական Black Mesa-ի  դուստր Իլայա Վենսա Ալիկսը։

Ավելին, Half-Life: Alyx-ի իրադարձությունները տեղի են ունենում մինչև Half-Life 2-ը։ Սա նշանակում է, որ այս տարբերակը վերջին խաղի համար պրիքվել կդառնա։

Մասնագիտական հարթակներում արդեն հայտնվել են խաղի աաջին ակնարկներն ու վերլուծությունները։ Edge ամսագիրը VR- shutter-ին գնահատել է 9, 10 հնարավորից։ Ամսագիրը հայտարարել էր, որ այս տարբերակը շատ նման է Half-Life-ի դասական տարբերակին, իսկ միջավայրն ու տեսարաններն անհավանական գեղեցիկ են։ Edge-ը նաև ընդգծել էր, որ խաղին, միջավայրին ու հերոսների ծանոթանալու համար խաղացողից որոշակի ժամանակ կպահանջվի, այդ պատճառով էլ այս խաղում ժամանակը մի փոքր դանդաղ կընթանա, քան այս ժանրի այլ խաղերում։ Կարևոր է ընդգծել, որ խաղի մնացած մասերն էլ արժանացել էին Edge-ի բարձր գնահատականներին։ Half-Life 2 — 10/10, իսկ Half-Life 2: Episode One —8/10

Եթե ցանկանում եք ձեռք բերել այս խաղը, պետք է հաշվի առնեք, որ այն VR խաղ է, հետևաբար պետք է ունենաք կամ համապատասխան սաղավարտ, կամ ակնոցներ։ Խաղի այս մոդելին ավելի համապատասխանում են HTC Vive, Oculus Rift, Valve Index կամ Windows Mixed Reality գաջեթները, որոնք բավականին թանկ արժեն։

Հայտնի են նաև անձնական համակարգիչների նվազագույն պահանջները, որոնք պետք է ունենալ, որպեսզի հնարավոր լինի խաղալ այս խաղը։ Եվ այսպես, նոր խաղը կաշխատի Windows 10 օպերացիոն համակարգի բազայի վրա։ Համակարգիչը պետք է ունենա նվազագույնը Core i5-7500 պրոցեսոր, կամ էլ՝ Ryzen 5 1600։ Վիդեոքարտը պետք է լինի նվազագույնը GTX 1060 / RX 580 – 6GB VRAM։

Անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է նվազագույնը 12 ԳԲ օպերատիվ հիշողություն, և ավելի քան 67 ԳԲ ազատ ծավալ համապատասխան կրիչի վրա։ Half-Life: Alyx- ծավալը գրեթե 48 ԳԲ է։ Valve ընկերության ղեկավար Գեյբ Նյուելլը պարբերաբար ակնարկում է, որ խաղի երրորդ մասը օրերից մի օր գուցե լույս տեսնի։

Թեգեր: Game, Half-Life: Alyx, New