Սմարթֆոնների շուկայում պատմական անկում է գրանցվել

Սմարթֆոնների շուկայում պատմական անկում է գրանցվել

2020 թվականի փետրվարին սմարթֆոնների շուկայում գրանցվեց պատմության մեջ ամենառեկորդային անկումը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, վաճառքը նվազեց 38 տոկոսով։ Պատճառն ավելի քան պարզ է՝ կորոնավիրուս։ Վերլուծաբանների կարծիքով, սա մի ժամանակաշրջան է, որի մասին գաջեթեների շուկան կցանկանար մոռանալ։

Strategy Analytics-ի վերլուծաբանները նշում են, որ, որ կորոնավիրուսի պատճառով սմարթֆոնների շուկայում գրանցված անկումն աննախադեպ է ամբողջ պատմոթւյան ընթացքում Նման բան տեղի չի ւոնցել սմարթֆոնների ստեղծվելուց ի վեր։ 9to5Mac-ը տեղեկացնում է, որ գաջեթների վաճառքը կրճատվել է 38 տոկոսով։ Վաճառվել է ընդամենը 61,8 մլն սամթրֆոն, նախորդ տարվա 99․2 միլիոնի համեմատ։

«Նախորդ ամիս սմարթֆոնների պահանջարկն ընկավ Ասիայում, ինչն էլ հանգեցրեց ամբողջ աշխարհում մատակարարումների կրճատմանը։ Որոշ ասիական գործարաններ պարզապես չէին աշխատում այն ֆոնին, որ շատ քաղաքացիներ պարզապես չէին կարող կամ չէին ուզում հաճախել մասնագիտացված խանութներ»,- հայտարարել է Strategy Analytics-ի տնօրեն Լինդա Սուին։

«Չնայած Չինաստանում արտադրության վերականգնվելու նախնական ցուցանիշներին, մենք կարծում ենք, որ սմարթֆոնների համաշխարհային մատակարարումը կշարունակի ցածր մնալ 2020-ի ամբողջ մարտ ամսվա ընթացքում։ Կորոնավիրուսը տարածվել է ամբողջ Եվրոպայով ու Հյուսիսային Ամերիկայով մեկ, այդ պատճառով էլ մարդիկ հայտնվել են կարանտինում ու չեն կարողանում կամ չեն ուզում խանութներից նոր գաջեթներ գնել։ Մոտակա շաբաթների ընթացքում ամբողջ իդուստրիան պետք է ավելի քրտնաջան աշխատի, քան երբևէ, որպեսզի բարձրացնի վաճառքների ցուցանիշները, օրինակ՝ կազմակերպեն մեծ զեղչեր, կամ սմարթֆոնի հետ նվիրեն այլ ապրանքներ, օրինակ՝ խելացի ժամացույց»,– հայտարարել է Strategy Analytics-ի ավագ վերլուծաբան Յիվեն Վուն։

Վերլուծաբանները դեռ չեն հասցրել հաշվել առանձին բրենդերի կրած վնասները, բայց առաջին ծաղիկներն արդեն կան։ Օրինակ՝ Samsung-ը, որը փետրվարին ներկայացրեց S20 սմարթֆոնների շարքը, հայտարարել է, որ վաճառքները շատ դանդաղ են ընթանում։ Ինչ վերաբերում է Apple-ին, նա արդեն հայտարարել էր, որ նախնական կանխատեսումները չեն իրականանա։

Դրան էլ գումարած Apple-ին վաճառքների նոր անկում է սպասվում, քանի որ անցյալ շաբաթ սահամանփակումներ էր դրել սմարթֆոնների վաճառնքների վրա։

Չնայած սմարթֆոնների շուկայի անկմանը, անցյալ շաբաթ Apple-ը երկու նոր գաջեթ ցուցադրեց՝ iPad Pro և MacBook Air. Սովորաբար նման ներկայացումները լինում են մեծ քանակությամբ հյուրերի նրեկայությամբ, սակայն այս անգամ Apple-ը բավարարվեց համեստ հաղորդագրությամբ։ Վերլուծաբան Բեն Վուդը BBC-ին հայտնել էր, որ սա Apple-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որևէ բարձրորակ արտադրանք նրեկայացնում է առանց ավելորդ աղմուկի։

Թեգեր: cobid, Smartphone