Տեխնոհսկաները միավորում են ռեսուրսներն ու միանում համաշխարհային պայքարին

Տեխնոհսկաները միավորում են ռեսուրսներն ու միանում համաշխարհային պայքարին

Աշխարհի տեխնոհսկաները չկարողացան խուսփել կորոնավիրուսի պանդեմիայից։ Նրանք որոշել են իրենց ներդրումն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարում։

CNBC-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի խոշորագույն տեխնոընկերությունները ի մի են բերել իրենց ռեսուրսները, որպեսզի իրենց օգնությունը ցուցաբերեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Apple ընկերության տնօրեն Թիմ Կուկը խոստացել է ԱՄՆ-ի ու Եվրոպայի բժիշկներին նվիրաբերել միլիոնավոր բժշկական դիմակ։ Առաջին այս տեղեկությունը հրապարակեց ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսը։


«Ես և նախագահն իմացել ենք ուղիղ Apple-ի ղեկավարությունից, որ նրանք 2 միլիոն բժշկական դիմակ կմատակարարեն», – հայտարարել էր Պենսը։

Ավելի ուշ Թիմ Կուն այդ մասին հայտնեց թվիթերյան գրառումով։

Ոչ Պենսը, ոչ էլ Կուկը չեն մանրամասնել՝ ինչպես են նրանք 2 միլիոն բժշկական դիմակ ձեռք բերելու և դա այն դեպքում, երբ պանդեմիայի պայմաններում բժշկական դիմակների սուր դեֆիցիտ կա։  

Նույն օրը Facebook սցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ նա նույնպես կմատակարարի բժշկական դիմակներ բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Ցուկերբերգի խոսքով, իրենց ընկերությունը 720 հաազար բժշկական դիմակ կնվիրաբերի բոլոր բժիշկներին։ Այդ դիմակներն ընկերությունը գնել էր 2018 թվականին՝ կալիֆորնիական հրդեհների ժամանակ։ Ցուկերբերգը նաև հայտարարել էր, որ նա կգնի ևս մեկ միլիոն դիմակ, որպեսզի մատակարարի բժիշկներին։

Էստաֆետն ընդունեց Salesforce ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Բենիոֆը։ Նա իր հաշվետվությունում ներկայացրել էր 9 հազար դմակների մատակարարում Սանց Ֆրանցիսկոյում գտնվող Կալիֆորնաիական համալսարանին։

«Մենք օգտագործում ենք մեր բոլոր ռեսուրսներն ու կապերը, որպեսզի հաջորդ շաբաթ կարողանանք մատակարարել ևս 5 միլիոն բժշկական դիմակ։ Դրան գումարած կլինեն նաև անհատական պաշտպանության այլ միջոցներ ևս»,- իր թվիթերյան էջում գրել է Բենիոֆը։

Ավելի վաղ վարակվածներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել Իլոն Մասկը։ Նա խոստացել էր վերափոխել իր գործարաններն ու արհեստական շնչառության սարքեր արտադրել։ Երբ Twitter-ի օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե ինչ առաջխաղացումներ կան այդ գործում, Մասկը պատասխանել էր, որ հաջորդ շաբաթ արդեն 1200 սարքավորում կկարողանան մատակարարել։ Ամենամեծ դժվարությունը առաքումն ու գործարկումն է։

Այս արշավից անմասն չմնաց նաև Amazon-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը։ Նա իր մոտ աշխատանքի է հրավիրել բոլոր փակված ռեստորանների ու բարերի աշխատակիցներին։ Բեզոսի խոսքով, նա այժմ կարող է աշխատանքի ընդունել ավելի քան 100 հազար աշխատակիցների, ընդ որում բարձրացնում է բոլոր այն աշխատողների աշխատավարձը, որոնք վճարվում էին ըստ աշխատած ժամերի։

Թեգեր: Amazon, Apple, covid, Facebook, IT