Google-ը գործի է գցում Stadia Makers ծրագիրը՝ ավելի շատ անկախ ծրագրավորողներ ներգրավելու համար

Գաղտնիք չէ, որ Google-ը ձգտում է մեծացնել օնլայն խաղերի քանակը, որը նա փորձում է առաջարկել Stadia-ով։ Այսօր արդեն Google-ի խաղերի ծրագրավորողների սամմիթի ժամանակ ընկերությունը հայտարարեց նոր՝ Stadia Makers ծրագրի մեկնարկի մասին։ Այն կընդլայնի խաղային սերվերում նոր խաղեր վերբեռնելու հնարավորությունը ու նոր հնարավորություններ կընձեռնի անկախ ծրագրավորողներին։

Իր հայտարարության մեջ Google-ն ընդգծում է ծրագրի երեք առավելությունների մասին, որն իրականացվում է Unity-ի հետ գործակցության արդյուքնում․

1․ Unity-ի անձնակազմի կողմից տրամադրվող տեխնիկական օգնություն

2․ Մինչև 5 խաղի համար (կախված տեխնիկական անձնակազմի քանակից)

3․ Google-ը կֆինանսավորի ծախսերի որոշ մասը

Արդեն հիմա պլատֆորմն ազատ է այն ծրագրավորողների համար, որոնք խաղեր էին ստեղծում Unity 2019․3-ի համար։

Հայտարարության մեջ ասվում է, որ ծրագիրը կսկսի քչից, հետո աստիճանաբար կմեծացնի ծավալները։ Սրանով, ժամանակի ընթացքում ծրագրավորողներին նախապատրաստում են Stadia-ում բոլոր ծավալների խաղերի առաջխաղացման համար։ Հետաքրքրվածները կարող են հայտը լրացնել այստեղ։