Հաքերները հարձակվել են Ֆրանսիայի բժշկական կենտրոնների կայքերի վրա

Հաքերները հարձակվել են Ֆրանսիայի բժշկական կենտրոնների կայքերի վրա

Փարիզի 39 պետական հիվանդանոցները ենթարկվել են հաքերային հարձակման: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը: Հաքերները մի քանի հասցեներից լայնածավալ DDoS հարձակում էին կազմակերպել :

DDoS հարձակման էությունը հետևյալն է. Մի քանի հասցեներից միաժամանակ հազարավոր մուտքեր են լինում կոնկրետ կայքեր: Նպատակը՝ ծանրաբեռնել սերվերը, ինչի արդյունքում այն կամ շարքից դուրս է գալիս, կամ էլ աշխատանքը առժամանակ խաթարվում է:

Պանդեմիայի պայմաններում սա կարող էր աղետալի հետևանքներ ունենալ Փարիզի հիվանդանոցների համար: Բարեբախատաբար իրավապահները կարողացել են հաջողությամբ հետ մղել հարձակումն ու վերականգնել կայքերի աշխատանքը: Ֆրանսիայի տեղեկատվական անվտանգության գործակալությունը (ANSSI) վստահեցնում է, որ աշխատանքն ամբողջությամբ վերականգնված է: Մեկ ժամով արգելափակվել էր Skype-ին հասանելիությունը: Ֆրանսիայի իրավապահներն այժմ քննություն են անցկացնում մեղավորներին պարզելու համար:

Թեգեր: Paris