Android 11-ում կլինի արգելափակման հավելյալ էկրան

11 Developer Preview օպերացիոն համակարգի երկրորդ տարբերակը, որը նախատեսված է ծրագրավորողների համար, որպեսզի նրանք ծանոթանան ՕՀ-ի նոր հնարավորությունների հետ, ակնարկում է, որ լինելու է արգելափակման հավեյլալ էկրան: Աղբյուրը գրում է, որ հավելյալ կոդը կարելի է օգտագործել Family Link հավելվածի հետ: Հիշեցնենք, որ այս հավելվածն օգնում է ծնողներին, որպեսզի նրանք կարողանան հետևել, թե ինչպես են իրենց երեխաներն օգտվում օպերացիոն համակարգից: Հավելվածով հնարավոր է նաև ընտանեկան օգտագործման համար ինդիվիդուալ կանոններ սահմանել:

Երեխաների մեծ մասն այսօր իրենց սեփական սմարթֆոններն ունեն, հետևաբար Google-ն իր օնլայն խանութում առաջարկում է հավելվածներ հատուկ երեխաների համար: Դրանց միջոցով ծնողները կարող են կառավարել իրենց երեխայի հեռախոսը, տեսնել՝ ինչհավելվածներից է օգտվում նա և անհրաժեշտության դեպքում արգելափակել այս կամ այն հավելվածը:

Android 11-ում հնարավորություն կա նաև հավելյալ էկրանի միջոցով ղեկավարել երեխաների գործողությունները: Տվյալ նորարարության մասին ավելի մանրամասն նորություններ դեռ չեն հաղորդում: Սակայն համակարգի ծրագրավորման կոդում մի քանի անգամ հիշատակվում է «երեխաներ» բառը: Սա նշանակում է, որ ծնողների վերահսկողությունը երեխաների սմարթֆոնների նկատմամբ կմեծանա: