APP 16. հայ ծրագրավորողների արձագանքը թուղթ ու գրիչին: Արդեն հասանելի է ձևաթղթի հավելվածը

APP 16. հայ ծրագրավորողների արձագանքը թուղթ ու գրիչին: Արդեն հասանելի է ձևաթղթի հավելվածը

Արդեն հասանելի է APP 16 հավելվածը: Պարետ Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո, որ պետք է տանից դուրս գալ միայն անձը հաստատող փաստաթղթով ու հատուկ ձևաթղթով, որը կարելի էր լրացնել նաև գրիչով, բազմաթիվ տարակարծություններ եղան: Բանն այն է, որ թուղթը ձեռքից ձեռք փոխանցելը նույնպես վիրուսի տարածման ճանապարհ է: Հնչեցին կարծիքներ, որ կարող էր լինել որևէ հավելված, որն ավելի ժամանակակից կլիներ ու ավելի անվտանգ: Այդ ժամանակ քննադատությունների տարափ տեղաց, թե հնարավոր չէ կարճ ժամանակում հասցնել նման հավելվածը: X-Tech ընկերության աշխատակիցները, Արման Աթոյանի գլխավորությամբ ապացուցեցին, որ հնարավոր է: Ընդամենը մեկ գիշերվա մեջ մոբիլիզացնելով ուժերը, X-Tech-ի անձնակազմը ստեղծեց APP 16 հավելվածը: Անվանումը կապված է Տիգրան Ավինյանի որոշման համարի հետ:

Ինչպե՞ս է աշխատում հավելվածը

Ընդամենը գրանցվում եք և սեղմում ստեղծել կոճակը: Այդ ժամանակ Ձեր էկրանին հայտնվում է կառավարության սահմանած ձևաթուղթը: Լրացնելուց հետո հաստատում եք, ու հայտնվում է անհատական QR կոդ: Ոստիկաններն այլևս կարիք չեն ունենա քաղաքացու ձեռքից վերցնել թուղթը, որպեսզի ստուգեն երթուղին: Ընդամենը սկանավորում են QR կոդն ու վերջ: Ընդ որում, ոստիկանների մոտ է հայտնվում նաև տվյալ քաղաքացու ամբողջ օրվա երթուղիների պտմությունը: Մեկ կարևոր փաստ, փաստաթուղթը հնարավոր չէ խմբագրել:

Հավելվածը հասանելի կլինի գրեթե բոլոր հարթակներով: Արդեն դրված է Google Play-ում ու App Store-ում, պարզապես համաճարակի պատճառով ծառայությունները մի փոքր ուշացնում են նոր հավելվածների հաստատումը: Ու մի նորարարություն, որը հայկական շուկայում առաջին անգամ է: Հավելվածի հեղինակները բաց հասանելիությամբ դրված է հավելվածի կոդը, որպեսզի հետագայում այլ ՏՏ ընկերություններ կամ կառավարության ծրագրավորողները կարողանան օգտվել դրանից, որոշ լրացումներ կատարել ու ավելի վերահսկելի դարձնել:

Կարելի է մի քանի բան ավելացնել:Որպեսզի հավելվածի մեջ լինի անձնական տվյալները մուտքագրելու հնարավորություն: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունենա իր անձնական էջն ու այնտեղ գրանցի բնակության հասցեն ու գործող հեռախոսահամարը: Կարելի է ավելացնել ֆունկցիա, որտեղ կգրանցվեն ու որոշ ժամանակ կպահպանվեն նավիգացիոն տվյալները, օնլայն տաքսիների օրինակով, որպեսզի քաղաքացին հնարավորություն չունենա արտակարգ դրության պայմաններում շեղվել նախատեսված երթուղուց: Արտակարգ իրավիճակից հետո էլ ընդամենը պետք է հավելվածն անջատել Սերվերից:

Ներկայացրեցի APP16 հավելվածը, որը ստեղծել ենք ավելի քիչ քան 24 ժամում X-Tech Creative Studios -ի թմով։Հավելվածը կարող է թույլ տալ ձևաթուղթը փոխարինել QR code-ով։Համակարգը տեղադրում ենք բաց կոդերով՝ անշահախնդիր տրամադրելով այն պետությանը և IT համայնքին հետագայում զարգացնելու ու ավելի ֆունկցիոնալ գործիք դարձնելու համար։Medium Blog – https://bit.ly/3alpT6eSource code – http://git.x-tech.am/app16Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Hakob Arshakyan

Gepostet von Arman Atoyan am Mittwoch, 25. März 2020

Տեսանյութում Արման Աթոյանը VR ուղիղ եթերով ամենայն մանրամասնությամբ բացատրում է՝ ինչպես պետք է օգտվել հավելվածներից:

Տեխնիկական մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

Կոդերին կարող եք հասանելիություն ունենալ հետևյալ հղումով: