Tik Tok-ը նույնպես նվազեցնում է ինտերնետ տրաֆիկը

Tik Tok-ը նույնպես նվազեցնում է ինտերնետ տրաֆիկը

Tik Tok ՝ փոքր հոլովակների ծառայությունը դիմել է իր օգտատերերին, հայտնելով, որ մոտակա 30 օրերին դադարեցնում է բարձր որակով հոլովակների սթրիմինգը: Պատճառը նույնն է, ինչ մնացած վիդեոհարթակներինը՝ թեթեևացնել ինտերնետի ծանրաբեռնվածությունը Եվրոպայում:

TikTok-ն այս քայլին գնաց անմիջապես Facebook-ից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ դադարեցնում է HD որակի վիդեոսթրիմինգն Instagram-ում:

«Թեև մենք ցանկանում ենք դառնալ մի հարթակ, որտեղ օգտատերերը կկարողանան ստեղծել ու կիսվել բարձր որակի վիդեոկոնտենտով, մենք չենք ցանկանում, որպեսզի մեր ծառայությունը հավելյալ բեռ դառնա տեղից էլ ծանրաբեռնված ենթակառուցվածքների վրա: Այդ պատճառով էլ մենք ինքնակամ որոշում ընդունեցինք, որ մոտակա 30 օրերի ընթացքում մեր եվրոպացի օգտատերերը չեն կարողանա հոլովակները դիտել HD որակով»:

TikTok

Օգտատերերը կարող են ստեղծել ու փոխանակել ստանդարտ թողունակությամբ հոլովակներ: TikTok-ի ղեկավարությունը հավաստիացնում է, որ սա ոչ մի կերպ չի անդրադառնա իրենց տպավորությունների վրա: Տարբերությունն այդքան էլ ակներև չի լինի:

Փոփոխությունն արդեն մտել է ուժի մեջ: Ընկերությունն ակտիվորեն գործակցում է եվրոպական ինտերնետ պրովայդերների հետ, որպեսզի կարողանան անխափան մուտեցել իրենց ծառայությունն ու, միևնույն ժամանակ, չազդել ընդհանուր տրաֆիկի վրա:

Կարևոր է ընդգծել, որ 2020 թվականի հունվարին TikTok-ն ամբողջ աշխարհում, հավելվածի ներբեռնումների քանակով գերազանցեց WhatsApp-ին:

Թեգեր: app