Half-Life: Alyx խաղն այնքան ինտերակտիվ է, որ ուսուցիչներն անգամ դաս են վարում դրա միջոցով, և այդ ամենը վիրտուալ իրականությունում

Half-Life: Alyx  խաղն այնքան ինտերակտիվ է, որ ուսուցիչներն անգամ դաս են վարում դրա միջոցով, և այդ ամենը վիրտուալ իրականությունում

Չարլզ Կումբերը ուսուցիչ է Սան Դիեգոյից: Պանդեմիայի պայմաններում նա որոշեց յոթերորդ դասարանցիների համար երկրաչափության դասն անցկացնել Half-Life: Alyx խաղում: Հիշեցնեն, որ խաղը հնարավոր է խաղալ միայն լրացված իրականության (VR) սաղավարտներով կամ ակնոցներով: Խաղի տարբեր հարթակներում ցաքուցրիվ նետված են հսկայական քանակությամբ ինտերակտիվ օբյեկտներ: Meduza-ն գրում է, որ հենց առաջին տեղակայության վայրում, օրինակ, մի պատուհան կա, որի վրա հնարավոր է մարկերով նկարել: Նաև սպունգ կա, որով հնարավոր է մաքրել նկարածը:

Կումբերն այդ նույն պատուհանը վերածել է վիրտուալ գրատախտակի ու գրել հիմնական հավասարումներն ու թեզիսները: Հոլովակի մեկնաբանություններում շատերը նշել էին, որ ուսուցիչը գեղեցիկ ու ընթեռնելի ձեռագիր ունի անգամ վիրտուալ իրականությունում: Շատերն անգամ ռեալ կյանքում չեն կարողանում այդպես գրել:

Սա էլ դեռ ամենը չէ: Half-Life: Alyx-ում նաև դաշնամուր կա, որի վրա իսկապես հնարավոր է նվագել: Էստաֆետը կարելի է փոխանցել երաժշտության ուսուցիչներին:

Թեգեր: Game, Half-Life:, VR