Huawei-ի նոր սմարթֆոնների պրեզենտացիային կարող եք հետևել այստեղ

Huawei-ի նոր սմարթֆոնների պրեզենտացիային կարող եք հետևել այստեղ

Այսօր տեղի կունենա Huawei-ի առաջատար մոդելների, այն է՝ Huawei P40, Huawei P40 Pro և Huawei P40 Pro+ 5G սմարթֆոնների պաշտոնական ներկայացումը: Huawei P40 Pro+ 5G մոդելը շուկայում կլինի նաև Huawei P40 Pro Premium Edition անունով:

Այս բոլոր սմարթֆոնների մասին համացանցում արդեն այնքան տեղեկություն է հայտնվել, որ դրանց մասին գիտենք գրեթե ամեն ինչ: Մնում է հուսալ, որ Huawei-ի ձեռքին դեռ հաղթաթուղթ կա, որով նա կարող է զարմացնել ներկայացման ժամանակ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բոլոր խոշոր միջոցառումները, որոնք կայանալու էին մեծ քանակությամբ հյուերերի ու լրագրողների մասնակցությամբ, չեղարկվել են: Huawei P40-ի անոնսը տեղի կունենա օնլայն ասուլիսի ձևաչափով, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում: Ասուլիսի ժամը նախատեսված է 17,00-ին: Դրան կարող եք հետևել այստեղ:

Նախատեսվում է, որ նոր մոդելները վաճառքում կհայտնվեն ապրիլից: Սկզբում կվաճառվեն միայն Չինաստանում, հետո արդեն կմատակարարվեն միջազգային շուկայի համար:

Թեգեր: Huawei, New, prezentation