Xiaomi -ն ներկայացրել է իր ամենահզոր մոդելը՝Redmi K30 Pro Zoom Edition

Xiaomi -ն ներկայացրել է իր ամենահզոր մոդելը՝Redmi K30 Pro Zoom Edition

Չինական JD.com պորատալում Xiaomi-ի նոր, առաջատար մոդելի՝ Redmi K30 Pro Zoom Edition-ի մասին մանրամասներ են հայտնվել:  Վերջինիս ներկայացումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս:

Redmi K30 Pro մոդելի անոնսի ժամանակ ներկայացվել է Redmi K30 Pro Zoom Edition  մոդելի երկու տարբերակ՝ 8 ԳԲ RAM ու 128 ԳԲ ներդրված հիշողությամբ: Ու երկրորդ տարբերակը՝ 8 ԳԲ RAM և 256 ԳԲ ներդրված հիշողությամբ:    

Հիմա արդեն Xiaomi-ն ներկայացնում է նաև մոդելի երրորդ տարբերակը՝ 12 ԳԲ RAM և 512 ներդրված հիշողությամբ:  Այս տարբերակը շուկայում կարժենա 632 դոլար:

Դեռ պարզ չէ, թե տվյալ մոդելները, երբ դուրս կգան շուկա: Ավելի վաղ ներկայացված մոդելները վաճառքում հասանելի կլինեն մարտի 27-ից: Նույն օրն էլ սկսվում է Redmi K30 Pro բազային մոդելի վաճառքը:

Թեգեր: Flagman, New, Xiaomi