Հարսանիք առանց մեկ կոպեկ ծախսելու. զույգն ամուսնացել է վիրտուալ խաղի միջոցով

Հարսանիք առանց մեկ կոպեկ ծախսելու. զույգն ամուսնացել է վիրտուալ խաղի միջոցով

Համաշխարհային պանդեմիան ու դրան հետևած կարանտինը, ի թիվս բազմաթիվ բացասական հետևանքների, եկավ ապացուցելու, որ վիրտուալ տեխնոլոգիաներն ու վիրտուալ իրականությունը կարող մեղմել մեկուսացման անհրաժեշտությունն ու նոր հնարավորություններ ընձեռել: Ոմանք դասապատրաստում են իրականացնում VR խաղերի միջոցով, ոմանք էլ՝ հարսանիք անում:

Շարմին Աշայի ու Նազմուլ Ահմեդի հարսանիքը պետք է տեղի ունենար ապրիլի 12-ին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն չեղարկվել էր: COVID-19-ը նաև հարցականի տակ էր Շաչմինի ապագան բժշկական համալսարանում: Հարսնացուի տրամադրությունը բարձրացնելու համար որոշեց անակնկալ մատուցել և հարսանիքը կազմակերպել արդեն բավականին պոպուլյար Animal Crossing խաղում:

Այդ խաղը կյանքի սիմուլյատոր է: Քո ընտրած պերսոնաժն ապրում է գյուղում, շրջատապատված անտրոպոմորֆ կենդանիներով: Մի խոսքով խաղն իսկական զվարճանք է ու մեմերի իսկական պահեստ:

Նազմուլն իր մտահղացմամբ կիսվեց հարսնացուի լավագույն ընկերուհիներից մեկի հետ ու սկսեցին ձևավորել վիրտուալ  լողափը: Երբ ամեն ինչ պատրաստ էր, նա խաղի մեջ ընկերուհուն հրավիրեց իր կղզի, իբր օգնելու նպատակով: Երբ Շարմինը հայտնվեց կղզում, նրան սլաքներով ցույց էր տրված, թե ուր պիտի գնա: Հետո ճանապարհին  վարդի մի քանի թերթիկներ էր թափված, որը նա պետք է հավաքվեր: Երբ Շերմինը հայտնվեց նախատեսված վայրում, այնտեղ բացի փեսացուից տեսավ նաև իրենց ընդհանուր ընկերներին: Նա մոտեցավ խորանին ու տեղի ունեցավ նրանց վիրտուալ պսակադրությունը: Դրանից հետո զույգը լուսանկարները տեղադրել է Reddit-ում ու մեծ պոպուլյարություն ձեռք բերել: Սպասենք VR իրականության նոր փորձարկումներին:

Սկզբնաղբյուրն՝ այստեղ:

Թեգեր: animal, Game, VR, wedding