Ռուսական МТС ընկերությունը ուղերձով դիմել է իր բաժանորդներին

Ռուսական МТС ընկերությունը ուղերձով դիմել է իր բաժանորդներին

Ռուսական МТС ընկերության ղեկավար Ալեքսեյ Կորնյան ընկերության կայքով դիմել է իր բաժանորդներին: Ուղերձում նա բաժանորդներից խնդրել է նվազեցնել ինտերնետ-տրաֆիկի ծախսերը, որպեսզի գոնե ինչ-որ կերպ թեթևացնեն ծանրաբեռնվածությունը, որն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

«Մենք իսկապես տեսնում ենք կապի հավելյալ ծանրաբեռնվածություն: Հատկապես ծանրաբեռնվածությունը մեծ է տնային ինտերնետի վրա մեծ քաղաքներում: Միայն Մոսկվայում ֆիքսված ինտերնետի տրաֆիկն այս օրերին աճել է ավելի քան 30 %-ով: Մոսկվայում МТС-ի դուստր ընկերություն հանդիսացող МГТС ընկերությունը հանդիսանուոմ է ֆիքսված ինտերնետի ամենամեծ պրովայդերը»,- գրել է Կորնյան, նշելով, որ տրաֆիկի ծանրաբեռնվածություն նկատվում է նաև մոբայլ ինտերնետի դեպքում:

МТС-ի նախագահը ինտերնետ կապուղիներն անվանել է ստրատեգիական նշանակության ռեսուրս, ու չնայած այն հանգամանքին, որ իրենք ամեն օր աշխատում են ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, ինտերնետ կապուղիների թողունակությունը դա ֆիզիկապես սահմանափակ ռեսուրս է: Կորնյան հիշեցրել է, որ հենց դրա պատճառով էլ խոշորագույն սթրիմինգային ընկերությունները նվազեցրել են իրենց արտադրանքի տրաֆիկը, որպեսզի մեղմեն ծանրաբեռնվածությունը:

Թեգեր: call, security, МТС