$1800 – $4200. Սկսվում է ամենաթանկարժեք սմարթֆոնների վաճառքը

$1800 – $4200. Սկսվում է ամենաթանկարժեք սմարթֆոնների վաճառքը

Առաջատար սմարթֆոնների բարձր գինն արդեն վաղուց նորություն չէ: Դրանք հաճախ են գերազանցում 1000 դոլարի շեմը: Սակայն լինում են դեպքեր, երբ արտադրողներն իսկապես կարողանում են զարմացնել: Այս անգամ զարմացրեց 8848 անվանմամբ ընկերության Titanium M6 5G սմարթֆոնը: Ընկերությունն առավել հայտնի է լյուս դասի գաջեթների արտադրությամբ: Titanium M6 5G սմարթֆոնն էլ ստեղծվել է լյուքս դասի բոլոր կանոններին համապատասխան: Այստեղ կան և՛ Snapdragon 865, և՛ շքեղությունն ու օգտագործողի բարձր դիրքն ընդգծող նյութեր:

Նոր թանկարժեք սմարթֆոնն ունի ֆլեշ-հիշողություն՝ UFS 3.0 և օպերատիվ հիշողություն՝  LPDDR5, 6 դյույմանոց AMOLED հիմնական էկրան, և 1,19 դյույմանոց հավելյալ կլոր էկրան հետևի հատվածում: Սմարթֆոնը հագեցած է եռակի տեսախցիկով: ԴՐանցից հիմնականի հզորությունը 100 ՄՊ է: Մարտկոցի ծավալը՝ 4380մԱ/ժ է, այն նաև հագեցած է անլար լիցքավորման համակարգով: Այս ամենն արդեն վաղուց ունեն Xiaomi և Samsung ապրանքանիշի սմարթֆոնները: Սակայն Titanium M6 5G-ի գինը նրա թանկարժեք նյութերի մեջ է: Օրինակ՝ հիմնական տարբերակի իրանը (կորպուս) կազմված է տիտանից ու բնական կաշվից (հիմնական տարբերակի պարամետրերն են՝ 8ԳԲ RAM և 256 ԳԲ ֆլեշ հիշողություն): Նման կոմպլեկտացիան Ձեզ համար կարժենա 1800 դոլար: Սակայն, եթե Դուք ընտրեք 2800 դոլար արժողությամբ տարբերակը, կորպուսը կլինի ոսկեզօծ, զարդարված ադամանդներով ու դեղին սապֆիրով: Ընդհանուր 12 տարբերակ կա, որոնց առանձնահատկլությունները նշելու իմաստ չկա: Բավական է ասել, որ ամենաթանկ տարբերակում (12 ԳԲ RAM և 1 ՏԲ ֆլեշ հիշողություն) կոկորդիլոսի կաշի են օգտագործել:

Սմարթֆոնները հնարավոր է գնել միայն TMall օնլայն հարթակով: Նախնական վճարը կազմելու է 70 դոլար: Մնացած մասը պետք է վճարել միայն պաշտոնապես վաճառքի մեջ մտնելուց հետո՝ Ապրիլի 8-ին: