OneWeb արբանյակային օպերատորը կորոնավիրուսի պատճառով է սնանկ է ճանաչվել

Բրիտանական արբանյակային OneWeb օպերատորը սնանկության հայտ է ներկայացրել ու մտադիր է վաճառել բիզնեսը: Այդ մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:

Սնանկ ճանաչվելու միջնորդությունն ընկերությունը ներկայացրել է Նյու-Յորք նահանգի շրջանային դատարանում: Հիմա, համաձայն սնանկության օրանսդրության, ընկերության աշխատակիցների մի մասը: OneWeb-ում այս քայլը բացատրել են միջոցների բցակայությամբ: Տարվա սկզբից ընկերությունը ակտիվ բանակցություններ էր վարում, որպեսզի ներդրումներ ստանար: Սակայն կորոնավիրուսի պխանդեմիան ու շուկայի անկայուն վիճակը խանգարեցին նրա պլաններին: “Ведомости” թերթը գրում է, որ ընկերությունն այդպես էլ չստացավ կեսական անհրաժեշտության ներդրումները:

OneWeb ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, Մեծ Բրիտանիայում: Հիմնադիր նախագահն է եղել Google-ի նախկին մենեջեր Գրեգ Ուայլերը: Առաջիկա տարիներին ընկերությունը նախատեսնում էր 350 աչբանյակ հանել ուղեծիր, որոնք ամբողջ մոլորակին ինտերնետով կապահովեին, իսկ 2027-ին ընկերությունը նախատեսում էր դրանց քանակը հասցնել 900-ի: Ավելի վաղ ներդրողները, որոնց թվում են Airbus Group-ը, Coca-Cola-ն, Virgin Group-ն ու Qualcomm-ը, նախագծի մեջ ավելի քան 1.7 միլիարդ դոլար էին ներդրել:

Արաբնյակների առաջին խմբաքանակը տիեզերք ուղարկեցին 2019-ի փետրվարին: Այդ ժամանակ Союз-СТ-Б հրթիռը ուղեծիր հանեց OneWeb-ի վեց արբանյակ: Երկրորդ խմբաքանկն ուղարկվեց 2020 թվականի փերվարին, իսկ երրորդ խմբաքանակը՝ մարտի վերջին: Հիմա ուղեծրում կա OneWeb-ի 74 արբանյակ: