Apple-ը շուկայում լուրջ խնդիրներ ունի

Apple-ը շուկայում լուրջ խնդիրներ ունի

Apple ընկերության գործարանները Չինաստանում վերադարձլ են իրենց բնականոն աշխատանքին, սակայն ընկերությունը հիմա էլ մեկ այլ խնդրի առաջ է կանգնել: Խնձորային հսկայի արտադրանքի պահանջարկը զգալիորեն նվազել է: Ընթացիկ եռամսյակում ընկերության արտադրանքի պահանջարկը նվազել է 18 %-ով, ու այս թիվը սահմանային չէ, քանի որ պանդեմիան կարող է նոր թափ հավաքել:

Երբ Չինաստանում բռնկվեց կորոնավիրուսի համաճարակը, բոլոր աշխատակիցների արձակուրդները, չինական Նոր տարվա կապակցությամբ, ևս երկու շաբաթով երկարաձգվեցին: Դա հանգեցրեց նրան, որ Apple-ի արտադրանքի, այդ թվում iPhne-ների մատակարարումն ամբողջ աշխարհով հետաձգվեց, քանի որ արտադրությունը կանգնած էր:

Այդ ժամանակ TF Securities-ի ներկայացուցիչ Մին-Չի Կուոն հայտարարեց, որ iPhone-ների մատակարարման ծավալը կրճատվել է 10%-ով, քանի որ Apple-ի ամբողջ արտադրությունը պրակտիկորեն կենտրոնացված էչինաստանի տարածքում:

Երկու ամիս անց Չինաստանի իշխանություններին հաջողվեց վերահսկողություն սահմանել ու կանխել վիրուսի տարածումը: Այդ ժամանակ չինաստանում արտադրությունը վերականգնվեց: Սակայն, ինչպես հաղորդում է Reuters-ը, Apple-ի խնդիրներն այդքանով չեն ավարտվում: Ամբողջ աշխարհում նվազել է էլեկտրոնիկայի ապահանջարկը, ինչը կարող է բացասական կերպով անդրադառնալ ընկերության եկամուտների վրա:

Այս ամենին զուգահեռ, նոր 5G սմարթֆոնները, որոնք պետք է լույս տեսնեն 2020-ի սեպտեմբերին, կարող են փոխադրման խնդիրներ ունենալ:

 «Ոչ ոք այլևս չի խոսում այն մասին, որ Չինաստանում չկան բավարար աշխատանքային ռեսուրներ: Հիմա բոլոր խոսում են միայն մեկ բանից՝ կարո՞ղ է ԱՄՆ-ի ու Եվրոպայի շուկայի պահանջարկը հասցնել արտադրության հետևից: Ամենակարևորը հիմա ԱՄՆ-ի ու Եվրոպայի շուկայի պահանջարկն է»,- ասում է Reuters-ի զրուցակիցը:

Apple-ի աշխատակիցներից մեկը տեղեկացրել էր, որ սկզբում ստացել էին 70 միլիոն էկրանների պատվեր, սակայն այդ թիվը վերանայվեց ու վերջնական արդյունքում դարձավ 58 միլիոն, որը 17 %-ով ավելի ցածր է նախնական պատվերից:  Դրանից բացի նախատեսվում է նաև աշխատակիցների թվի կրճատում, որոնք զբաղվում են էկրանների արտադրությամբ:

Թեգեր: 5G, Apple, China, iPhone