Xiaomi-ն ֆեն է արտադրել

Xiaomi-ն ֆեն է արտադրել

Xiaomi ընկերությունն, իր կոլեկտիվ ֆինանսավորման հարթակի շնորհիվ, նոր արտադրանք է թողարկել՝  Deerma ֆենը, որը կարելի է օգտագործել նաև, որպես ձեռքերի չորացման սարք: Պանդեմիայի օրերին մեզ անընդհատ ասում են, որ պետք է անընդհատ լվալ ձեռքերը, այնպես որ նման սարքավորումը պետք կգա յուրաքանչյուրի տանը: Բազմաֆունկցիոնալ Deerma ֆենն ունի հատուկ ինֆրակարմիր տվիչ, որը թույլ է տալիս սարքավորմանը միանալ ու անջատվել ավտոմատ կերպով:

Սարքավորումը հագեցած է 26000 պտույտ րոպեում հզորությամբ շարժիչով, որը վայրկյանում 14 լիտր օդ է փչում:

Ձեռքերի չորացման համակարգը նաև ֆենի համար ծառայում է, որպես հենակ: Սարքավորումը հագեցած է USB-A ամակարգով, որի միջոցով հնարավոր է լիցաքավորել այն:

Չինաստանում սարքավորման վաճառքը կսկսվի մարտի տասից, գինը՝ 35 դոլար:

Թեգեր: Xiaomi