Huawei P40 Pro-ի տեսախցիկը ճանաչվել է լավագույնը

Huawei P40 Pro-ի տեսախցիկը ճանաչվել է լավագույնը

DxOMark լաբորատորիայի փորձագետները հրապարակել են Huawei P40 Pro սմարթֆոնի դիմացի տեսախցիկի թեստավորման արդյունքները: Նույն սմարթֆոնները վերջերս լավագույնն էին ճանաչվել հիմնական տեսախցիկի որակով:

Դիմացի տեսախցիկի փորձարկման ժամանակ Huawei P40 Pro-ն 108 միավոր է ստացել լուսանկարի որակի համար և 95 միավոր՝ վիդեոյի համար: Ընդհանուր միջին միավորը եղել է 104 միավոր: Դա թույլ է տվել սմարթֆոնին գլխավորել սելֆիֆոների վարկանիշային աղյուսակը:

Թեստավորման հեղինակները նշել են, որ թեստավորում անց է կացվել Face Beautification ֆունցկան անջատած ժամանակ:

Սելֆի տեսախցիկի հիմնական արժանիքներն են էքսպոզիցիան, գույնը, կադրային աղմուկը, flash-ը: Huawei P40 Pro-ն գերազանցում է մնացած սարքավորումներին բոլոր կատեգորիաներում:

Նույնը վերաբերվում է նաև վիդեոյին: Նոր սմարթֆոնի տեսախցիկը լավագույն արդյուներն ու ցայց տալիս ինչպես դրսում, այնպես էլ՝ փակ տարածություններում: Թույլ լուսավորության դեպքում կադրում մի փոքր աղմուկ կա ու մաշկի անբնական գույն, սակայն լավ լուսաորության դեպքում որակը հիանալի է:

Թեգեր: Camera, DxOMark