Xiaomi-ն թանկացրել է իր սմարթֆոններն իր համար ամենակարևոր շուկայում

Xiaomi India ընկերությունը հայտարարել է, որ ակցիզային հարկի բարձրացման ու ռուփիի արժեզրկումից հետո սմարթֆոնների գները երկրում կբարձրանան: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում այսօրվանից: Հիշեցնենք, որ Հնդկաստանը Xiaomi-ի կարևորագույն շուկան է, որտեղ նա վաղուց արդեն առաջին տեղերում է:

Ընկերությունում հայտարարել են, որ այս որոշումը նրանց հեշտ չի տրվել, սակայն այլ ճանապարհ չկա: Xiaomi-ն հաստատել էր, որ ընկերությունը շարունակում է եկամուտ ստանալ իր սմարթֆոնների 5%-ից միայն: Ավելի վաղ Xiaomi-ի Հնդկաստանի ներկայացուցիչ Մանու Կումար Ջայնը հայտարարել էր, որ ակցիզային հարկի բարձրացումը մեծ հարված կհասցնի սմարթֆոնների շուկային:

Նա նաև հույս էր հայտնել, որ չեն թանկանա գոնե բյուջետային սմարթֆոնները, որոնց գինը 199 դոլարից էլ ցածր է: Սակայն ցուցակում դեռևս բացառություններ չկան:

Դրան զուգահեռ Xiaomi-ն կոչ է արել Հնդկաստանի քաղաքացիներին պահպանել կարանտինն ու տնից դուրս չգալ: Հնդկաստանի բնակիչներին մնում է հուսալ, որ սա ապրիլմեկյան կատակ է: