Կորոնավիրուսը խնայում է Իլոն Մասկին. Tesla-ն նոր ռեկորդներ է սահմանել

Կորոնավիրուսը խնայում է Իլոն Մասկին. Tesla-ն նոր ռեկորդներ է սահմանել

Կորոնավիրուսը կարծես թե շարունակում է անցնել Իլոն Մասկի ու Tesla-ի կողքով: Ընկերությունը հրապարակել է առաջին եռամսյակի պաշտոնական հաշվետվությունը, որտեղ երևում են արտադրության ու մատակարարման արդյունքները: Եվ այսպես, 2020 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն արտադրել է 102672 ավտոմեքենա և մատակարարել՝ 88400-ը: Ընկերությունը հընթացս հիշեցրել է, որ նոր՝ Model Y-ի արտադրությունը սկսել է դեռ հունվարին, իսկ մատակարարումը սկսել է մարտին՝ նախապես պլանավորված ժամկետներից շատ ավելի շուտ:

Վերջապես Շանհայում գտնվող գործարանը կարողացավ հասնել ռեկորդային արդյունքների, ինչը կանդրադառնա նաև ընկերության ֆինանսական բարեկեցության ու ընկերության արժեթղթերի վրա: Վրեջիններիս գինը կարող է սրընթաց աճել, քանի որ այս պոզիտիվը Teslan-ն համադրում է շուկայում ու ընդհանուր արտադրության հետ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Օրինակ՝ պանդեմիայի ֆոնին Իտալիայում մեքենաների վաճառքը կրճատվել է 85%-ով, Ֆրանսիայում՝  72%-ով, Իսպանիայում՝ 69%-ով:

Վերադառնանք Tesla-ին. Ինչպես նախկինում, հիմա էլ արտադրության ու վաճառքի առյուծի բաժինն ընկնում է Model 3-ին: Model Y-ի հետ համատեղ եռամսյակում արտադրվել է 87282 մեքենա, մատակարարվել է՝ 76200-ը: Իսկ Model S և Model X  մոդելրները ընդհանուր արտադրվել են 15390 հատ, մատակարարվել՝ 12200-ը:

Թեգեր: New