ՄՆԱ՛ ՏԱՆԸ, ԳՆԻ՛Ր ՕՆԼԱՅՆ

Համապետական կարանտինի օրերին ամենաանվտանգ տարբերակը օնլայն գնումներ կատարելն է: Եթե սննդի հետ ամեն ինչ պարզ է, ապա կենցաղային տեխնիկայի ու այլ աքսեսուարների գնումները դեռևս շարունակում են խնդիր մնալ: ITTrend-ը սկսում է մի շարք, որտեղ կներկայացվեն բոլոր այն օնլայն խանութները, որտեղից կարող եք օնլայն գնել այն ամենն, ինչ հարկավոր է տան համար: Եվ այսպես, առաջինն անդրադառնում ենք VLV electronics-ի օնլայն խանութին:

Կարանտինի պայմանններում մեկուսացված քաղաքացիներին VLV electronics-ը հրավիրում է իր oնլայն խանութ: Այսուհետև կարող եք Ձեր ցանկացած կենցաղային  տեխնիկան պատվիրել՝ մուտք գործելով vlv.am կայքը: Գրանցվելու կամ անձնական հաշիվ բացելու կարիք չկա: Ամեն ինչ շատ հեշտ է, ընդամենն ընտրում եք ապրանքը, դնում զամբյուղի մեջ, հետո գրում Ձեր հասցեն, հեռախոսահամարն ու պատվիրում: Մի քանի րոպեից  Ձեզ հետ կապ կհաստատի օպերատորը, որպեսզի Դուք հաստատեք պատվերը:

Այս ամենից հետո 1-2 օրվա մեջ Ձեր պատվերը կառաքեն հենց Ձեր բնակարան: Մինչև 30 հազար դրամ գնումների դեպքում առաքման վճարը 1000 դրամ է, դրանից բարձր գնումները՝ անվճար: Վճարումը կարող եք կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ քարտային համակարգով:

Մի կարևոր նորարարություն էլ կա: Ապրանքներն ընտրելիս Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ դրանց հնարավորություններին, նույնիսկ համեմատել նմանատիպ տարբեր մոդելների հետ: Ավելի պատկերավոր տեսնելու համար՝ ինչպես պետք է օգտվել կայքից, անցեք հղումով ու դիտեք հոլովակը:

Ի դեպ՝ կարող եք մասնակցել նաև օնլայն խաղարկությանն ու շահել Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա: