Ականջակալ, թե՞ լոբի

Ականջակալ, թե՞ լոբի

Վերջերս ներկայացված Samsung Galaxy Buds+ ականջակալները նորարարական մի փոքր դժվար է համարել: Իր նախորդ մոդելից այն տարբերվում էր միայն ավելի ավտոնոմ աշխատանքով: Սակայն , եթե իսկապես նորություն եք ուզում, Samsung-ը Ձեզ հուսախափ չի անի: Այժմ պատրաստվում են նոր ականջակալներ, որոնք քողարկված են Beans (լոբի) անվան տակ: Նկարին նայելով հեշտ է կռահել, թե ինչու են հենց այդ անվանումն ընտրել:

Եթե չիմանաս, որ սրանք ականջակալներ են, կռահել չես կարող: Նկարները ստեղծվել են հայտնի ինսայդեր Roland Quandt-ի կողմից, արտադրության համար կիրառվող 3D մոդելների հիման վրա:

Աղբյուրը հայտնում է, որ այդ ականջակալները վաճառքի դուրս կգան մի քանի ամսից, այնպես որ դիզայնն, այնուամենայնիվ, կարող է փոփոխության ենթարկվել: Եթե այն չփոխվի, ապա մենք շատ յուրահատուկ ու ոչնչի ինմանվող ականջակալներ կստանանք: Դրանք կոմպակտ են և կարող են ամբողջությամբ թաքնվել ականջախեցու մեջ: Ականջակալի ենթադրյալ երկությունը 28 միլիմետր է:

Կարելի է ենթադրել, որ այս ականջակալները շուկա դուրս կգան Roland Quandt-ի հետ միաժամանակ:

Թեգեր: AirPod, Samsung