Redmi Band ֆիթնես-թևնոցն արժանացել է օգտատերերի հավանությանը

Redmi Band ֆիթնես-թևնոցն արժանացել է օգտատերերի հավանությանը

Redmi Band ֆիթնես թևնոցի պաշտոնական անոնսից հետո մասնագետները գրել են թևնոցի մի քանի առանձնահատկությունների մասին: Թևնոցը մեծ հետաքրքրություն է առաջացրել Xiaomi և Redmi բրենդերի երկրպագուների շրջանում: Թևնոցի յուրահատկություններից մեկն այն է, որ այն լիցքավորվում է միանգամից USB պորտից: Այսինքն Դուք հատուկ լիցքավորիչի կարիք այլևս չեք ունենա: Ընդ որում, սարքավորման ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է ընդամենը երկու ժամ: Սարքավորումը սովորական ռեժիմով օգտագործելու դեպքում կարող է ծառայել մինչև 14 օր առանց լիցքավորման:

Այս թևնոցը նախատեսված է նաև մինչև 5 ատմոսֆեր ջրի ճնշմանը դիմանալու համար, որը կատարյալ հավելում է լողորդների համար: Նրա համար վտանագոր չեն ոչ քրտինքը, ոչ անձրը, ոչ էլ ծորակի հոսող ջուրը:

Նոր ֆիթնես-թևնոցն արժե ընդամենը 14 դոլար:

Թեգեր: Redmi Band, Xiaomi