Երկրորդ կյանք հին ու բարի ICQ-ին

Երկրորդ կյանք հին ու բարի ICQ-ին

Հիշու՞մ եք ICQ-ն: Այս մեսինջերը պոպուլյար էր դեռ այն ժամանակ, երբ մեսինջեր բառն անգամ գործածության մեջ չկար: Հիմա արդեն սերունդներ են մեծացել, որոնք պրում են Telegram-ում, Viber-ում ու WhatsApp-ում ու գաղափար անգամ չունեն՝ ինչ է ICQ-ն:

Սակայն ICQ-ն դեռ ողջ է: Այսօր արդեն ծրագրավորողները որոշել են երկրորդ կյանք հաղորդել լեգենդար մեսինջերին՝ ICQ New անունով: Իհարկե, նախկին օգտատերերը դժվար թե ցանկանա վերադառնալ հինո ւ բարի ICQ-ին, հատկապես, որ նոր տարբերակում շեշտը դրված է խմբակային երկխոսությունների տեսազանգերի վրա: Օրինակ՝ նոր տարբերակում հնարավոր է խմբակային երկխոսությունների մեջ ներգրավել մինչև 25 հազար օգտատեր, իսկ տեսազանգերին միաժամանակ մասնակցելու հնարավորություն ունեն մինչև 30 հոգի:

Ինչ վերաբերում է մնացած կարգավորումներին, ICQ New-ն բավականին ժամանակակից է դարձել: Այստեղ կան բոթեր, հնարավոր է հրապարակել ոչ թե հեռախոսահամարը, այլ կեղծանունը, հնարավորություն կա ձայնային հաղորդագրություն ուղարկելու և այլն:

ICQ-ի նոր տարբերակը հասանելի է Windows, macOS, Linux, iOS և Android օպերացիոն համակարգերի համար:

Թեգեր: ICQ, Messenger, New