Xiaomi-ն հեգնում է Huawei-ին ու թրոլլինգի ենթարկում

Xiaomi Mi 10 Pro-ի փաթեթավորման վրա, որը նախատեսված է եվրոպական շուկայի համար, մի գրություն կա՝ with easy access to the Google apps you use most, ինչը նշանակում է՝ սմարթֆոնը Ձեզ հնարավորություն է ընձեռում ավելի հեշտ հասանելիություն ունենալ ամենաշատը կիրառվող Google-ի հավելվածին:

Սմարթֆոն արտադրող առաջատար ընկերությունների մոտ վաղուց մի ավանդույթ է ձևավորվել, այն կոչվում է փոխադարձ թրոլինգ: Դրա միջոցով ընկերություններն ընդգծում են մրցակիցների թերությունները, դրանով ցուցադրելով իրենց սմարթֆոնների առավելությունները: Այնպես ստացվեց, որ այս անգամ Xiaomi-ն առաջինը կենտրոնացավ այն փաստի վրա, որ Huawei-ի նոր սմարթֆոններում բացակայում է Google-ի պատուհանը: Նախկինում Xiaomi-ն երբեք չի թաթախվել նման մարքեթինգային պատերազմների մեջ: Դա անում էին նրա խոշոր մրցակիները՝ Samsung, Huawei, Apple, որոնք ժամանակ առ ժամանակ փոխադարձ հաճոյախոսություններով էին փոխանակվում: Սակայն հիմա Xiaomi-ն դուրս է եկել առաջին ճակատ ու գտնվուիմ է լավագույն եռյակում: Նրա սմարթֆոններն այժմ մրցակցում են շուկայի բոլոր առաջատարների հետ: