Microsoft Surface Duo -ից արված առաջին լուսանկարն Instagram-ում

Microsoft Surface Duo -ից արված առաջին լուսանկարն Instagram-ում

Պանոս Պանայը, որը գլխավորում է Surface սարքավորումների ծրագրավորողների խումբը, հրապարակել է առաջին լուսանկարը, որն արվել է Microsoft Surface Duo յուրահատուկ սմարթֆոնով: Այն երկու էկրան ունի:

Սմարթֆոնը ներկայացվել է անցած աշնանը: Սմարթֆոնը հիմնական տեսախցիկ չուներ, այդ պատճառով կարելի է ենթադրել, որ լուսանկարն արվել է դիմացի տեսախցիկի միջոցով:

Պանոս Պանայն ասել է, որ լուսանկարն արել է իր որդին, երբ հորը բռնացրել է ինքնամեկուսացման պայմաններում աշխատելիս: Լուսնակարը հրապարակվել է Instagram սոցիալական կայքում, այդ պատճառով հնարավոր է գնահատել լուսանկարի իրական որակն ու տեսախցիկի հնարավորությունները:

Ավելլի վաղ Պանոս Պաննայը հայտարարել էր, որ Surface Duo-ն ընկերությում մշակել են ավելի քան երեք տարի, այնպես որ սա Samsung Galaxy Fold-ի կամ Huawei Mate X-ի պատասխանը չէ:

Թեգեր: Microsoft Surface Duo, New