Samsung Electronics-ը նոր մրցույթ է անցկացնում

Samsung Electronics-ը նոր մրցույթ է անցկացնում

Samsung Electronics-ը  միջազգային մրցույթ է հայտարարել, որի շրջանակներում մասնակիցներին առաջարկում են մտածել կրեատիվ եղանակներ՝ հեռուստացույցների ստվարաթղթե արկղերը օգտագործելու համար: Հաղթողներն ընկերությունից 20 հազար դոլար պարգևատրում կստանան, իսկ լավագույն նախագծերն ընկերությունը կօգտագործի՝ նոր հեռուստացույցների փաթեթավորման մեջ:

Հեղինակները պետք է փաթեթավորումից պատրաստված կահույք կամ կենցաղային օգտագործման այլ իրեր ներկայացնեն, որոնք հնարավոր կլինի օգտագործել տանը: Մասնակիցներն իրավունք չունեն հատուկ սարքվորումներ ու միջոցներ օգտագործել: Ընդ որում, կարելի է իրերը պատրաստել ցանկացած տեխնիկայի ստվարաթղթե արկղից: Մասնակիցները պետք է կարճ նկարագրություն գրեն ու նվազագույնը մեկ լուսանկար տեղադրեն: Ավելի լավ կլինի, եթե Ձեր նախագիծն ուղեկցվի կարճ հոլովակով, որտեղ կերևա պատրաստման պրոցեսը:

Թեգեր: Samsung, Smart TV