100 դոլարանոց սմարթֆոնը ձեռնոց է նետում խոշոր խաղացողներին

100 դոլարանոց սմարթֆոնը ձեռնոց է նետում խոշոր խաղացողներին

Չինական Oukitel ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ հաճախ քիչ հայտնի բրենդերի մակրոտեսախցիկները կեղծված են։ Եթե նույնիսկ դրանց մեջ ներդրվում են սեփական արտադրության տվիչներ, որպես կանոն դրանք չեն արդարացնում սպասելիքները

Շատ շուտով կթողարկվի Oukitel C18 Pro էժան սմարթֆոնը, որն իր գնորդներին կառաջարկի ամբողջական եռակի տեսախցիկ, հիանալի մակրո նկարահանման մոդուլով։ Սմարֆոնը թողարկվելու է ՝ «Տարբերիր ճիշտը կեղծիքից» լոզունգի ներքո։

Oukitel C18 Pro սմարֆոնը համալրված է լինելու 16 ՄՊ հզորությամբ տեսախցիկով, 8 ՄՊ լայնանկյուն տեսախցիկով և մակրոտեսախցիկով՝ 5ՄՊ հզորությամբ։ Դրանից բացի տեսախցիկն օգտագործելու է արհեստական ինտելեկտի հնարավորությունները՝ պատկերն ավելի որակյալ դարձնելու համար։

Ավելին, արտադրողը վստահեցնում է, որ Oukitel C18 Pro-ն իր 149 դոլար արժողությամբ մակրոտեսախցիկի որակով զգալիորեն գերազանցում է Xiaomi Mi CC9 Pro-ին, որը գրեթե 2․5 անգամ ավելի թանկ է։ Նոր մոդելւ շուկայում կվաճառվի 9 դոլարով։