Samsung Galaxy Fold 2. ծալովի ֆլագմանի մասին հայտնի են նոր մանրամասներ

Samsung Galaxy Fold 2.  ծալովի ֆլագմանի մասին հայտնի են նոր մանրամասներ

Այս տարի Samsung-ը ներկայացրել է միայն Galaxy Z Flip նոր ծալովի մոդելը: Ընկերության ծրագրերում նաեւ նախորդ տարվա Galaxy Fold մոդելն է մտնում, որը դարձավ ծալովի էկրանով առաջին սմարթֆոնը: Ինչ վերաբերում է Galaxy Fold 2-ին, պարզվել է հետևյալը:

Առաջին հերթին Galaxy Fold 2-ը կունենա մեծացված դիսփլեյ՝ 7,6 դյույմ կկազմի սմարթֆոնի ներքին և 6,2 դյույմ՝ արտաքին էկրանը։ Ընկերությունը կանգ է առել երկու էկրաններով գաղափարի վրա, որպեսզի դրսի կողմից լինի հաղորդագրությունների և զանգերի օժանդակ էկրանը: Իսկ անհրաժեշտության դեպքում, եթե ցանկանաք օգտվել ներքին էկրանից՝ ձեռքի տակ գրեթե պլանշետ եք ունենում:

Galaxy Fold 2-ը կլինի ավելի թեթև՝ այն կկշռի 229 գրամ(նախորդը 276գրամ էր): Պտտվող լուրերը, թե նոր սմարթֆոնը կունենա S pen ստիլուս, հերքվել են: Առայժմ տեղեկություններ չկան, թե երբ տեղի կունենա շնորհանդեսը: Հնարավոր է այն ներկայացնեն նոր Galaxy Note20-ի հետ միաժամանակ՝ ամռան վերջում կամ էլ տեղափոխեն աշուն:

Սպասվող նորույթը պետք է մատչելի լինի անցած տարվա Galaxy Fold-ից( $1980) և ավելի թանկ կլինի Galaxy Z Flip ծալովի մոդելից($1400):