Samsung Galaxy S8-ի վրա Windows 10 են տեղադրել

Samsung Galaxy S8-ի վրա Windows 10 են տեղադրել

Ներկա պահին էնտուզիաստները փորձում են Windows 10 օպերացիոն համակարգը տեղադրել մի քանի առաջատար սմարթֆոնների վրա, որոնք պատրաստված են Snapdragon պլատֆորմի վրա։ Ամենամեծ հաջողությունները գրանցվել են Snapdragon 835 պլատֆորմի վրա կառուցված որոշ սմարթֆոններ։

Երեկ ծրագրավորողներին հաջողվել էր օպերացիոն համակարգը տեղադրել Xiaomi Mi 6 սմարթֆոնների վրա, որն իր ֆունկցիոնալությամբ չի զիջում համակարգչային տարբերակին։ Հիմա էլ, ինչպես տեղեկացնում են չինական աղբյուրները, օպերացիոն համակարգը տեղադրել են Samsung Galaxy S8 սմարթֆոնի վրաԼ

Տեղեկատվությունը տարածել է Evsio0n կեղծանունով ծրագրավորողը, որը նաև պատմել էր օպերացիոն համակարգի աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների մասին։ Հաճախ, RAM-ի սահմանափակ ծավալի պատճառով, ծրագիրն ի վիճակի չի լինում մաքրել օպերատիվ հիշողությունը, ինչն էլ բերում է մահվան կապույտ էկրանի առկայությանը։

Ծրագրավորողի խոսքով, նման գործողությունները դեռ նախնական փուլում են, այդ պատճառով էլ շշատ տվիչներ, ինչպիսիք են սենսորային էկրանը կամ տեսախցիկները կամ չեն աշխատում, կամ լավ չեն աշխատում։

Թեգեր: Galaxy, Samsung, Windows 10, Xiaomi