Դրոնները հետևում են կարանտինի մեջ գտնվող ռուսաստանցիներին

Դրոնները հետևում են կարանտինի մեջ գտնվող ռուսաստանցիներին

Տեխնոլոգիաներն օգնում են վերահսկել COVID-19 պանդեմիայի զարգացումը։ Այսպես՝ Պրիմորեի երկրամասի իշխանությունները սկսել են անօդաչու սարքեր օգտագործել տեղացիների կողմից կարանտինի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար: Իր Instagram-յան օգտահաշվում երկրամասի վարչակազմը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է դրոնը պարեկում Արտյոմ քաղաքի փողոցները:

«Այսօր Պրիմորիեում արգելված են ցանկացած զանգվածային միջոցառումներ ։ Այդ պահանջի պահպանման ստուգման համար երկրամասի խոշոր քաղաքներում օդ են բարձրանում կվադրոկոպտերներ», – պատմել են Պրիմորյեի վարչակազմում ։

Կարանտինի ժամանակ քաղաքացիների տեղաշարժերը վերահսկելու համար թվային մեթոդներ օգտագործող մյուս քաղաքների թվում այժմ առանձնանում է Մոսկվան, որտեղ ապրիլի 13-ից գործարկվել է անցագրային համակարգը: Մայրաքաղաքում անձնական տրանսպորտով օրինական տեղաշարժվելու համար անհրաժեշտ է քաղաքապետարանի կայքում անցաթուղթ ձևակերպել: Ի դեպ, հենց առաջին օրը կայքի աշխատանքում խափանումներ են եղել մեծ ծանրաբեռնվածության պատճառով: Պարզվել է՝ քաղաքում ազատ տեղաշարժվել ցանկացողները շատ են, բացի այդ իշխանությունները հայտարարել են սերվերի վրա արձանագրված բոտ-գրոհների մասին: