Google-ի օպերացիոն համակարգը երեք ժամը մեկ կհիշեցնի լվացվելու մասին

Google-ի օպերացիոն համակարգը երեք ժամը մեկ կհիշեցնի լվացվելու մասին

Խելացի ժամացույցների համար Google-ի ստեղծած օպերացիոն համակարգը՝  Wear OS-ը, հիմա մարդկանց պարբերաբար ծանուցումներ կուղարկի, որպեսզի նրանք լվանան ձեռքերը։  Դա կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն մեթոդներից մեկն է։

Սա նոր ֆունկցիա է, որն առաջին անգամ նկատեց Android Police -ը և հանդիսանում է Google Clock-ի v5.4.0 թարմացման մի մասը։ Նոր ֆունկցիան ավելացրել են օնլայն ճամացույցի վրա, որը երեք ժամը մեկ Ձեզ կհիշեցնի, որ լվացվելու ժամանակն է։ Հենց պատրաստ լինեք, կարող եք սկսել 40 վայրկյանից բաղկացած հետհաշվարկը։ Հենց այդքան է ճիշտ լվացվելու ժամանակահատվածը։ Բայց եթե այս ֆունկցիան Ձեզ հունից հանում է, ապա կարող եք անջատել։

Թեգեր: Google, OS, Watch