Zoom-ի հարյուր հազարավոր օգտահաշիվներ հայտնվել են վաճառքում

Zoom-ի հարյուր հազարավոր օգտահաշիվներ հայտնվել են վաճառքում

Cyble ֆիրմայի կիբեռանվտանգության մասնագետները հայտնաբերել են Zoom տեսակոնֆերանսների ծառայության ավելի քան կես միլիոն օգտահաշիվ, որոնք վաճառքի են հանվել darknet-ի առեւտրային հարթակներում եւ տխրահռչակ հաքերային ֆորումներում: Այս մասին հայտնում է BleepingComputer-ը ։

Cyble-ի տվյալներով ՝ Zoom-ում մեկ այլ մարդու պրոֆիլը կարելի է գնել «ավելի քիչ, քան մեկ պեննիով» , իսկ որոշ հաշիվներ բոլորովին անվճար են բաժանում այսպես կոչված «զումբոմբինգի» համար՝ գրոհների տեսակ, երբ անկոչ օգտատերը մտնում է զրույցի մեջ եւ խանգարում հանդիպման անցկացմանը:

Չարագործների տրամադրության տակ է հայտնվել օգտատերերի մասին հետևյալ տեղեկատվությունը ՝ էլհասցե, գաղտնաբառ, կոնֆերանսի անձնական ինդետիֆիկատորը և կազմակերպչի բանալին ՝ HostKey-ը ։ Cyble-ը գնել է մոտավորապես 530 000 հաշիվ՝ վճարելով $0,002 յուրաքանչյուրի համար, որպեսզի օգտատերերին ծանուցի տվյալների արտահոսքի մասին : Այսինքն, նման մեծ ծավալը անձնական տվյալների ընկերությանն արժեցել է ընդամենը $1060:

Zoom-ը լայնորեն հայտնի է դարձել COVID-19 պանդեմիայի սկսվելուն զուգահեռ, ինչ կրթական հաստատություններն ու ընկերություններն անցել են հեռավար աշխատելու ձևաչափին: Ծառայությունից սկսեցին օգտվել գործնական հանդիպումների եւ դասերի համար: Հետագայում, սակայն, այս հարթակը ենթարկվեց քննադատության, քանի որ առաջացան անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ։Արդեն կան օտար խոսակցությունների ձայնագրության արտահոսքի մեծաթիվ դեպքեր: