ԱՄՆ-ում փնտրում են COBOL ծրագրավորման լեզվի մասնագետ․ ապարդյուն

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում ակտիվ փնտրտութների մեջ են։ Փնտրում են COBOL ծրագրավորման լեզվի մասնագետներ՝ խրագրային ապահովում թարմացնելու համար, որն օգտագործում է զբաղվածության կենտրոնի համակարգում։ Բանն այն է, որ պանդեմիայի ֆոնին գործազուրկների թիվն աճել է մի քանի անգամ ու համակարգը պարզապես շարքից դուրս է եկել գերծանրաբեռնվածության պատճառով։ Փնտրտուքներն առայժմ որևէ արդյունք չեն գրանցել։ Tom’s Hardware լաբորատորիայի փորձագետները նշում են, որ COBOL ծրագրավորման լեզուն մտնում է մեռած լեզուների ցանկի մեջ ու այդ լեզվին տիրապետողներ գրեթե չեն մնացել։

The Register-ը հաղորդում է, որ մասնագետները պետք է թարմացնեն ավելի քան ծրագրային ապահովումը 40 տարվա հնության մեյնֆերյմների վրա, որոնք չեն դիմացել ծանրաբեռնվածությանը։

Նյու-Ջերսի նահանգի Աշխատանքի և աշխատուժի նախարար Ռոբերտ Ազարո-Անջելոյի խոսքով, գործազուրկների քանակը, որոնք փոխհատուցում ստանալու համար դիմել են տվյալ համակարգով, աճել է 1600 տոկոսով։ Եվ դա միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում։  Նահանգի դատախազ Ֆիլլ Մերֆին հաստատել է այդ տեղեկատվությունը, հավելելով, որ վերջին յոթ օրերի ընթացքում նման դիմումների քանակը հասել է 206 հազարի, իսկ վերջին երկու շաբավա ընթացքում, ընդհանուր առմամբ եղել է 362 հազար։

Ֆիլ Մերֆին հավելել է, որ դիմումների մեծ մասը մշակվում են բավականին դանդաղ, այդ պատճառով էլ հիմա փնտրում են COBOL լեզուն իմացող ծրագրավորողի, որը կուղղի այդ թերությունը։

Ծրագրավորման հնացած լեզու

COBOL-ը (COmmon Business Oriented Language) ծրագրավորման ամենահին լեզուներից մեկն է, որը լույս է տեսել 1959 թվականին։ Այդ լեզվի ստեղծողներից մեկը՝ Ջին Սամմեթը, 2017 թվականին մահացավ 89 տարեկան հասակում։

Tom’s Hardware հարթակի տվյալներով, 61-ամյա ծրագրավորման լեզուն այնքան հնացած է, որ արդեն մի քանի բուհերի ծրագրից վաղուց արդեն դուրս է մնացել։

Նույն հարթակի փորձագետները պնդում են, որ Ֆիլ Մորֆին այդ լեզուն իմացող մասնագետների պետք է փնտրի թոշակառուների շարքերում, որոնք պատրաստ են օգնել իրենց երկրին բոլորովին անվճար։ COBOL լեզուն իմացող պրոֆեսիոնալներ շատ քիչ են մնացել, որոնք մեկ ժամի համար վաստակում են 55-85 դոլար։

Թանկ արժեցող թարմացում

Computer Business Review-ի տվյալներով, ծրագրային ապահովման թարմացման խնդիրների հետ են բախվում ընկերությունների մոտ 70 տոկոսը, որոնց ծրագրային ապահովումը գրված է հենց COBOL լեզվով։ Այդպիսի ծրագրերի կոնկրետ թիվը հայտնի չէ, սակայն Reuters-ի տվյալներով ներկա պահին ամբողջ աշխարհում օգտագործում են այդ 220 միլիարդ տող գրված COBOL լեզվով։

COBOL-ն ակտիվորեն կիրառվում է ոչ միայն զբաղվածության կենտրոնների ծրագրերում, այլև ֆինանսական ոլորտի ծրագրային ապահովման մեջ։ 61-ամյա ծրագրավորման լեզվով են գրված բանկային ոլորտում օգտագործվող հավելվածների 43 տոկոսը։ Նաև ամբողջ աշխարհի բանկոմատների 95 տոկոսի ծրագրային ապահովումը նույնպես հենվում է տեխնոբիձուկի ուսերին։