Facebook-ը ստեղծում է սեփական սիմուլյացիան

Facebook-ը ստեղծում է սեփական սիմուլյացիան

Ֆեյսբուքն այժմ աշխատում է սեփական պլատֆորմի մեկուսացված սիմուլյատորի վրա, որտեղ իրական օգտատերերի փոխարեն բոտեր կլինեն, հաղորդում է The Verge-ը։

Այսպես ասած ստվերային Facebook-ը պետք է դառնա մի համակարգ, որը մաքսիմալ նման է իրական սոցցանցին։

Բոտերի շնորհիվ, որոնք իրական օգտատերերի պահվածքի իմիտացիա կանեն, սոցցանցը ցանկանում է հայտնաբերել բոլոր բագերը՝ սխալները։ Սիմուլյացիան աշխատելու է այն կոդի հիման վրա, ինչ իրական սոցցանցը։

Օրինակ՝ ստեղծել են հանցագործ բոտեր, որոնք հնարավորություն կունենան մյուս բոտերի անձնական տվյաներին հասանելիություն ունենալ, որից հետո սիմուլյացիայում որոշ թարմացումներից հետո կկանխվի այդ բոտերի գործունեությունը։ Դա հնարավորություն կտա ավելի հեշտ հայտնաբերել ու կանխարգելել տարատեսակ հաքերների ու վնասատուներիգործունեությունը։

Facebook-ը մի քանի անգամ արդեն բախվել է տվյալների արտահոսքի խնդրի հետ։ Կապույտ սոցցանցին նաև մեղադրել են այն բանի մեջ, որ ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ չեն նկատել մեծ քանակությամբ ֆեյք էջերի առկայությունը, որոնք այս կամ այն կերպ ազդել են ընտրողների կարծիքի վրա։