Google-ի հավելվածների խանութում նոր բաժինը երեխաների համար է

Google-ի հավելվածների խանութում նոր բաժինը երեխաների համար է

Google ընկերությունը Google Play խանութի համար կթողարկի նոր Kids բաժինը, որը կառաջարկի երեխաներին այն հավելվածները, որոնք այսպես ասած՝ ուսուցիչների կողմից հավանության են արժանացել: Որոնողական հսկան տեղեկացնում է, որ դրանք այն հավելվածներն են, որոնք համապատասխանում են որակի չափանիշներին եւ բարձր են գնահատվում ուսուցիչների կողմից: Յուրաքանչյուր հաստատված հավելված ներառում է պատճառների ցանկը, որոնցով առաջնորդվել են ուսուցիչները: Դրանցում ներառված են նաև տարիքի համապատասխանությունը եւ այն, թե տվյալ հավելվածից ինչ կարող են սովորել երեխաները:

Google-ի տվյալներով, ի սկզբանե նախատեսված էր տարեվերջին թողարկել այս նոր բաժինը, բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և ստեղծված համաճարակի պայմաններն իրենցը թելադրեցին: COVID-19 համավարակը պատճառ դարձավ, որպեսզի շատ երեխաներ այժմ չափազանց շատ ժամանակ անցկացնեն համակարգչային մոնիտորների առջեւ, քանի որ դպրոցները ժամանակավորապես փակվել են ամբողջ աշխարհում ՝ պատասխանատվության մեծ մասը տեղափոխելով ծնողների վրա: Google-ը նշում է, որ այս վաղ մեկնարկը նշանակում է, որ նոր բաժինը կգործարկվի որոշ հավելվածների բացակայությամբ, սակայն ընկերությունն աշխատում է «հնարավորինս արագ» լրացնել բացը:

Kids նոր բաժինը առաջիկա օրերին կբացվի միայն ԱՄՆ-ում, իսկ միջազգային մակարդակով Google-ը նախատեսում է այն գործարկել առաջիկա ամիսներին:

Թեգեր: Google, Google Play, kids