ԱՄՆ-ը Չինաստանից խելացի ակնոցներ կգնի կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելու համար

ԱՄՆ-ը Չինաստանից խելացի ակնոցներ կգնի կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելու համար

Չինական Rokid ստարտափը ևս ճանաչում է ձեռք բերել բոլոր այն ՏՏ ընկերությունների հետ, որոնք այս ընթացքում կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի տեխնոլոգիաներ են մշակել: Ստարտափային ընկերությունը ստեղծել է T1 ջերմային ակնոցները և աժմ, երբ համաճարակը գլոբալ մասշտաբներ է ձեռք բերել, Rokid-ը դուրս է եկել միջազգային շուկա եւ մի շարք ամերիկյան ընկերությունների հետ բանակցություններ է վարում T1 ակնոցների վաճառքի շուրջ, հաղորդում է TechCrunch-ը:

Ինչո՞վ են առանձնահատուկ

Օպտիկան, որը ցույց է տալիս ջերմային պատկերը, օգտագործվել է Չինաստանի ազգային պարկերում եւ դպրոցներում COVID-19 ախտանիշների հայտնաբերման համար: Ակնոցներրը թույլ են տալիս 2 րոպեում հեռակա չափել միանգամից 200 մարդու ջերմաստիճան մինչև 3 մ հեռավորությունից:

Rokid-ի ղեկավար Գուան Լյանի խոսքով՝ T1 ջերմային ակնոցները հագեցած են ինֆրակարմիր սենսորներով: Սարքը հագեցած է Qualcomm պրոցեսորով, 12 ՄՊ տեսախցիկով և լրացված իրականության (AR) գործառույթներով՝ ձայնային կառավարման համար, որպեսզի հնարավոր լինի լուսանկարել և տեսագրել:


Ջերմաստիճանի չափման գործառույթից բացի, T1 տեխնոլոգիան թույլ է տալիս ավելացնել դեմքի ճանաչման եւ տվյալների կառավարման տեխնոլոգիան: Ընդ որում, Rokid-ը օգտատերերի անձնական տվյալներն ուղղակիորեն չի հավաքում ՝ գիտակցելով, թե որքան կարևոր է գաղտնիության պահպանումը ամերիկյան հաճախորդների համար: Շուտով նման ակնոցներ կհայտնվեն նաև Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների մոտ։

Ի դեպ, մարտի կեսերին Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Հարավային Կորեայում ավտոմատ սարքեր են տեղադրվել կորոնավիրուսի ախտորոշման համար, որոնք աշխատում են drive-in ռեստորանների սկզբունքով ՝ վարորդին բավական է մոտենալ պատուհանին, բացել պատուհանը եւ հանել լեզուն՝ տամպոնով փորձանմուշներ վերցնելու համար ։

Թեգեր: China, Rokid, T1, USA