Կիևից մի տղայի մասին, որ ստեղծեց WhatsApp մեսենջերը

Կիևից մի տղայի մասին, որ  ստեղծեց  WhatsApp մեսենջերը

Ծանոթացեք, Յան Բորիսի Կումն է, ուկրաինական ծագումով ամերիկացի գործարար և ծրագրավորող , WhatsApp մեսենջերի համահիմնադիր: Այդ՝ մի ժամանակ պարզ ուկրաինացի տղային հաջողվել է ստեղծել հավելված, որից ներկայում օգտվում է երկու միլիարդ մարդ ամբողջ աշխարհում, եւ դրա հետ մեկտեղ վաստակել տասը միլիարդ դոլար:

Մինչեւ 2009 թվականը անգլիական «Whats up» արտահայտությունը, որից ծագել է մեսենջերի անվանումը, նշանակում էր բացառապես «ինչպես են գործերը»: Հիմա, սակայն, ամեն ինչ փոխվել է և դա՝ շնորհիվ Յան Կումի, ով մյուս ծրագրավորողների հետ ստեղծեց WhatsApp-ը, երբ 2009-ի սկզբին ձեռք բերեց իր առաջին iPhone-ը ։

Ալեքս Ֆիշմանը, ով Կումի հետ միասին կանգնած էր WhatsApp-ի ակունքներում, հիշում է, որ ամեն ինչ սկիզբ է առել Յան Կումի ցանկությունից: Գիտակցելով, թե ինչպիսի հրաշալի հեռանկարներ են թաքնվում բջջային հավելվածների շուկայում, ձեռներեց Կումը արագ է կողմնորոշվել , թե ինչ պետք է անել և… չի սխալվել: Նրա աշխատանքի արդյունքում ստեղծվեց բոլորին քաջ հայտնի հավելվածը, որի պատճառով աշխարհի բջջային օպերատորները «չհաշվեցին» միլիարդավոր դոլարներ, որոնք օգտատերերն իրենց հերթին տնտեսեցին SMS-ներից: Կումն ինքը հարստացավ մի քանի միլիարդ դոլարով, երբ Facebook կորպորացիան 2014 թվականի սկզբին ձեռք բերեց WhatsApp մեսենջերը: Նա 38 տարեկան էր:

Թեգեր: WhatsApp, Յան Կում