Նոր տեխնոլոգիաներն ընդդեմ կորոնավիրուսի

Նոր տեխնոլոգիաներն ընդդեմ կորոնավիրուսի

Սթենֆորդի համալսարանի գիտնականները, Scripps Research հետազոտական լաբորատորիայի ու Fitbit  գաջեթներ արտադրող ընկերության հետ համատեղ մշակում են մի տեխնոլոգիա, որը թույլ կտա ֆիթնես-թևնոցների ու խելացի ժամացույցների միջոցով ախտորոշել՝ մարդը վարակվա՞ծ է կորոնավիրուսով, թե ոչ։ Ընդ որում դա անել ամենավաղ շրջանում, որպեսզի հասցնեն ժամանակին ինքնամեկուսանալ։

Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Մայքլ Սնայդերի խոսքով, ֆիթնես-թևնոցներն ու մյուս նմանատիպ գաջեթներն օրական հազարավոր չափումներ են անում, ինչը նրանց դարձնում է մոնիթորինգի հզոր գործիք։

«Իմ լաբորատորիան ուզում է օգտագործել այդ տվյալներն ու փորձել հասկանալ, կարո՞ղ ենք արդյոք այդ գշպոտենցիալն օգտագործել ու ախտորոշել մարդկանց վարակի ամենավաղ փուլում»,- ասել է Սնայդերը։

Նախագծի մասնակիցները դրա համար ուսումնասիրում են մարդկանց ճնշումը, զարկերակը, ջերմության փոփոխությունը վարակի ամենավաղ շրջանում։ Fitbit-ը փորձարկումների համար կտրամադրի ավելի քան 1000 խելացի ժամացույց ու նրանց համար հատուկ սոֆթ կապահովի։

Նմանատիպ նախագծի վրա աշխատում էին նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները։ Հետազոտողները փորձարկում են մի փոքրիկ սարքավորում, որը նախատեսված է տան համար։ Այն պետք է վերլուծի բնակիչների շնչառությունը կորոնավիրուսի վաղ շրջանում։

Թեգեր: MIT