IPhone-ի վաճառքները 36%-ով կընկնեն 2020 թվականի երկրորդ եռամսյակում

IPhone-ի վաճառքները   36%-ով կընկնեն 2020 թվականի երկրորդ եռամսյակում

COVID-19 պանդեմիան անսպասելի մղձավանջ է դարձել ամբողջ աշխարհում ընկերությունների համար, եւ Apple-ն էլ այդ առումով բացառություն չէ: Ըստ Goldman Sachs-ի նոր զեկույցի, iPhone-ի վաճառքները 2020 թվականի երկրորդ եռամսյակում 36%-ով կնվազեն: Ընդ որում, Apple-ը դադարել է հայտնել վաճառված iPhone-ների քանակի մասին՝ դրանց ցուցանիշները նվազելուն պես:

Bloomberg-ի հարցմանն ի պատասխան՝ յոթ վերլուծաբաններ նշել են, որ Կուպերտինոյի ընկերությունը ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կվաճառի ընդամենը 28 մլն iPhone: Իսկ երեք վերլուծաբանների մեկ այլ խումբ ենթադրում է, որ նույն ժամանակահատվածում վաճառված iPhone-ի քանակը կնվազի 27% – ով:

Այս իրողությամբ պայմանավորված՝ Apple-ը ներկայացրել է իր պատմության մեջ առաջին iPhone-ը՝ iPhone SE 2020-ը, որի արժեքը 500 դոլար էլ չի կազմում: 64 ԳԲ հիշողությամբ բազային տարբերակով հեռախոսի արժեքը 399 դոլար է, իսկ թոփ տարբերակն արդեն՝ 256 ԳԲ հիշողության ծավալով, կարժենա 549 դոլար: Պետք է նշել նաև, որ միջին մակարդակի մոդելը՝ 128 ԳԲ հիշողությամբ, կարժենա 449 դոլար:

Սրան զուգահեռ՝ ընկերությունը դադարեցրել է iPhone 8-ի թողարկումը, և ներկայում Apple-ը վաճառում է միայն iPhone XR, iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max մոդելները , իսկ ապրիլի 24-ից վաճառքում կլինի նաև iPhone SE 2020-ը: