Facebook-ը հեռացնում է կարանտինի դեմ բողոքի ակցիաների վերաբերյալ գրառումները

Facebook-ը  հեռացնում է կարանտինի դեմ բողոքի ակցիաների վերաբերյալ գրառումները

Facebook-ը հեռացրել է հրապարակումները, որտեղ կոչ է արվում բողոքի ակցիաներ անցկացնել ԱՄՆ-ում Covid-19-ի հետ կապված։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության մամուլի քարտուղար Էնդի Սթոունին: Նման հաղորդագրությունները հանգեցնում են կարանտինի խախտմանը, գտնում են սոցցանցում:

Հաղորդագրությունների հեղինակները կոչ են արել հանրահավաքներ անցկացնել Կալիֆորնիայում, Նյու Ջերսիում և Նեբրասկայում ։ Սթոունը պարզաբանել է, որ հաղորդագրությունները հեռացրել են այդ նահանգների իշխանությունների հետ քննարկումից հետո ։ Ընկերությունը նաեւ կապվել է մի քանի այլ նահանգների ղեկավարությունների հետ ՝ պարզելու, թե արդյո՞ք նրանց տարածքներում արգելված են հակակարանտինային բողոքի ակցիաները:

« Այն միջոցառումները, որոնք մարտահրավեր են նետում սոցիալական հեռավորություն պահպանելուն ուղղված կառավարության գործողություններին, Ֆեյսբուքն անթույլատրելի է համարում» , – ասել է Սթոունը: Սոցցանցը թույլ կտա էջերում տեղադրել միայն այն միջոցառումները, որոնք սոցիալական տարածությունը պահպանելու կոչեր են պարունակում ։

Հունվարին սոցցանցի ղեկավարությունը խոստացել էր հեռացնել կորոնավիրուսի մասին կոնտենտը, որը կապված է դավադրության տեսությունների հետ եւ պարունակում է կեղծ տեղեկատվություն, որը կարող է վնասել մարդկանց:

Ապրիլի 18-ին, նահանգների մեծ մասում կարանտինային սահմանափակումների երկարաձգումից հետո, ԱՄՆ-ում բողոքի ալիք է սկսվել: Երկրի բնակիչները կոչ են անում վերանայել սահմանափակումները՝ աշխատանքը կորցնելու եւ տնտեսության փլուզման նկատառումներով:

Ապրիլի 16-ին Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի այն նահանգներում , որտեղ Covid-19-ի հետ կապված իրադրությունը մտավախություն չի առաջացնում, իշխանությունները կարող են աստիճանաբար վերսկսել տնտեսական գործունեությունը: Թրամփը նաեւ ներկայացրել է եռափուլ ծրագիրը, որի շրջանակում երկիրը պետք է վերադառնա իր նախկին կյանքին: