Microsoft-ը երկու նոր սարքավորում կներկայացնի

Microsoft-ը երկու նոր սարքավորում կներկայացնի

Microsoft-ը պատրաստվում է ներկայացնել Surface Book 3 և Surface Go 2 սարքավորումները։ Վերավաճառողների կողմից բոլորովին վերջերս արված արտահոսքերը ակնարկում են, որ Microsoft-ը պլանավորում է Surface Book 3-ում օգտագործել Intel 10 նորագույն պրոցեսորները։ Այն կունենա 32GB Ram և 1TB հիշողություն։ Կարծիքներ կան նաև, որ Microsoft-ն անցնում է Nvidia Quadro գրաֆիկական չիպերին։ Անցումը կնշանակի, որ Surface Book 3-ն ավելի լավ կսպասարկի հատկապես 3D անիմատորներին, դիզայներներին ու նախագծողներին։

Microsoft-ը պատրաստվում է թողարկել նաև Surface Go 2-ը, որն ընկերության նախկին պլանշետի իրավահաջորդն է։ Ըստ որոշ լուրերի, Microsoft-ը Intel Pentium Gold պրոցեսորով մոդելների հետ համատեղ կառաջարկի նաև Intel Core m3 պրոցեսորով տարբերակը։

Windows Central -ը  որ Surface Go 2-ը նաև բավականին մեծ էկրան կունենա՝ 10,5 դյույմ տրամաչափով։

Համաձայան որոշ աղբյուրների, Microsoft-ն իր նոր սարքավորումները պլանավորում է ներկայացնել հաջորդ ամիս։

Թեգեր: NVIDIA, Surface Go 2