Netflix-ը թողարկել է «Արգելափակել էկրանը» հնարավորությունը

Netflix-ը թողարկել է «Արգելափակել էկրանը» հնարավորությունը

Ոչ մեկի համար էլ հաճելի չէ, երբ Ձեր սմարթֆոնով օգտվում եք Netflix-ից, ու սիրելի սերիալի ամենաթեժ պահին պատահաբար կպնում եք էկրանին, ու կանգ է առնում ֆիլմը։ Բարեբախտաբար Netflix-ը նոր հնարավորություն է թողարկել Android-ով աշխատող սարքավորումների համար, որը կփորձի կանխել դա։

Նոր հնորավորության մասին տեղեկացնում է 9to5Google հարթակը։ Դա թույլ կտա օգտատերերին խուսափելի ֆիլմեր նայելու ընթացքում պատահաբար դրանք անջատելուց կամ կանգնեցնելուց։ «Էկրանի արգելափակում» հնարավորությունն արդեն երևում է էրկանի ներքևի հատվածում։ Այդ հնարավորության գործարկումից հետո անմիջապես էկրանից կանհետանան Play/Pause կոճակները։ Եթե ցանկանում եք անջատել այդ հնարավորությունը, ապա մեկ անգամ կպեք էկրանին ու Ձեր առաջ կհայտնվի «ապակոդավորել» կոճակը։ Դուք պետք է էրկու անգամ քլիք անեք էկրանին ու վերջ։

Թեգեր: nteflix, stream