Չինաստանում «կիբերառաքիչ» է հայտնվել

Չինաստանում «կիբերառաքիչ» է հայտնվել

Սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել արտասովոր առաքիչի լուսանկարը: Նրան նկատել են Չինաստանի փողոցներից մեկում և ուշադրություն է գրավել նրանով, որ սննդի առաքման ծառայությունն իրականացնելիս է եղել ոչ այս, ոչ այն՝ էկզոսկիլետի միջոցով: Այս միջոցը բեռնունակությունը բարձրացնելու համար է:

Չինացի բլոգերները նշում են, որ առաքիչի էկզոսկիլետը պատկանում է ULS Robotics ընկերությանը, որը տեղակայված է Շանհայում: «Ապագայի առաքչին» նաև տեսանկարել են:

Համավարակի տարածումից հետո Չինաստանում եւ աշխարհում առհասարակ առաքիչները դարձել են կարևորագույն մարդկանցից: Այժմ ՉԺՀ-ում պաշտոնապես հանվել է կարանտինի ռեժիմը, սակայն քանի դեռ կրկնակի բռնկման հավանականություն կա, մարդիկ զանգվածաբար տնից դուրս չեն գալիս, և առաքման ծառայությունների ծանրաբեռնվածությունը մնում է բարձր: