Apple-ը գրավել է պլանշետների համար նախատեսված պրոցեսորների շուկայի գրեթե կեսը

Apple-ը գրավել է պլանշետների համար նախատեսված պրոցեսորների շուկայի գրեթե կեսը

Strategy Analytics ընկերության վերլուծաբաններն ամփոփել են 2019 թվականին պլանշետային համակարգիչների համար նախատեսված պրոցեսորների վաճառքի արդյունքները: Պարզվել է, որ Apple-ի պրոցեսորների վաճառքի շրջանառությունը մեկ տարում հասել է 19 մլրդ դոլարի ։

Այսպիսով, ընկերությունն այս ոլորտում դարձել է բացարձակ առաջատար՝ զբաղեցնելով ամբողջ շուկայի գրեթե 44%-ը: Այդ նույն ժամանակ Qualcomm և Intel ընկերություններին բաժին է ընկել ընդհանուր շուկայից ընդամենը 16-ական %։ Առաջատար ընկերությունների առաջին հնգյակում են նաև Samsung-ն ու MediaTek-ը:

Հետաքրքիր է նաև, որ աշխարհում ամենատարածված պրոցեսորները կառուցված են ARM ճարտարապետության վրա ։ Strategy Analytics-ի գնահատականներով, x86 ճարտարապետության վրա կառուցված պրոցեսորների մասնաբաժինը ընդամենը 11% է, և Intel-ը առաջատար է համարվում հենց այս սեգմենտում:

Թեգեր: Apple, Intel, Qualcomm